Сообщения

Сообщения за 2016

Անհատական նախագիծ

Изображение
Ես որպես անհատական նախագիծ ընտրել եմ Ֆուտբոլը:Ես շատ եմ սիրում ֆուտբոլ և երկրպագում եմ Ռեալ Մադրիդ ակումբին:Ակումբի մարզիչը Zinedine Zidane-է:Այդ ակումբի գրեթե բոլոր ֆուտբոլիստներին եմ սիրում,բայց ամենաշատը Ronaldo-ին եմ երկրպագում:Նաև շատ եմ սիրում Ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանին:Ես հաճախ չեմ լինում հեռուստացույցի մոտ,բայց աշխատում եմ դիտել Ռեալ Մադրիդի բոլոր խաղերը:Ես և իմ ընկերուհիները բակում ինչքան էլ տարօրինակ է շատ ենք խաղում ֆուբոլ,որովհետև բոլորս էլ շատ ենք սիրում այն:Մի խոսքով ես ամենուր և դիտում եմ և խաղում եմ ֆուտբոլ,որովհետև շատ եմ սիրում այն:

Համո Սահյան

Изображение
Տես այստե՛ղ  Ինչ է մնում ԻՆՉ է ՄՆՈԻՄ Նստել ես ու միտք ես անում , Թե հիմա քեզ ի՞նչ է մնում Քո այնքան առած - տվածից , Քո այնքան արած - դրածից։ Քո այնքան արած - դրածից Ոչ մի բուռ բարիք է մնում , Ոչ մի բուռ մոխիր ու կրակ , Ոչ տուն ու տանիք է մնում։ Մի հոգնած ալիք է մնում Քո կանաչ - կարմիր հեղեղից , Քո կանաչ - կարմիր օրերից Մի մամռած տարիք է մնում:

Համո Սահյան

Изображение
Գրական անունը Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (ՅԱՆ) համատեղումով։ Կենսագրություն Համո Սահյանը ծնվել է  1914  թվականի  ապրիլի 14 -ին  Սիսիանի շրջանի  (այժմ՝  Սյունիքի մարզ )  Լոր գյուղում ։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է  Բաքու , որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։  1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին  ( 1941 –1945  թթ.)։ Պարգևներ և մրցանակներ Պարգևատրվել է  Հոկտեմբերյան հեղափոխության ,  Աշխատանքային Կարմիր դրոշի  և  «Պատվո նշան»  շքանշաններով։  1998  թվականին հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն։ Հիշատակ 2014  թվականի  ապրիլի 14 -ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում, բացվել է տուն-թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյ...

Նախագծի ամփոփում

Այս նախագծի ընթացքում ես սովորել և վերհիշել եմ հայտնի գրող և հեքիաթագիր Ղազարոս Աղայանին:Նածագծի ընթացքում ես կարդացել եմ Աղայանի հեքիաթներից <<Եղեգնուհին>>,<<Քիչ էլ,քիչ էլ>>,<<Այծատուրը>>,<<Խիզախը կամ Աներկյուղը>> և այլ հրաշալի բանաստեղծություններ և պամվածքներ:Ինձ թվում է նախագծի ստեծման նպատակը եղել է նա,որ ամեն մեկը ով չի ճանաչել Աղայանին ճանաչի և իմանա նրա մասին ամեն ինչ:Նշված հեքիաթներից ես սովորել եմ նոր բառեր և արտահայտություններ Վրաստանի հայաբնակ գյուղերից մեկի բառբառով:Այս նախագիծը ինձ առավել շատ ծանոթացրեց Ղազարս Աղայանի հետ:

Ղազարս Աղայան

Изображение
Տե՛ս այստեղ Ընկերասեր եղջերուներ Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ: Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով. - Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:  - Շատ և շատ շնորհակալ եմ, - պատասխանեց մեկէլը, - ինչու չշահենք մեկ - երկու սիրտ, թեկուզ  սարի խոտով:

Կոշ գյուղում

Изображение
Մենք մարտի 23- ին ընկեր Տաթևի , ընկեր Գնելի և 8-րդ դասարանցիների հետ գնացել էինք Կոշ գյուղ : Առավոտյան պարապունքից հետո մենք շարժվեցինք և 11 :00 տեղ հասանք:Սկզբում երբ իջանք ավտոբուսից հաց կերանք և բարձրանցանք Կոշի ամրոց:Այնտեղ մենք նկարվեցինք,պարեցինք և ընկեր Տաթևը մեզ հետաքրքիր պատմություն պատմեց Կոշ գյուղի և ամրոցի մասին:Նաև ընկեր Տաթևն ասաց,որ Կոշ գյուղի անունը առաջ եղել է Կվաշ:Հետո մենք գնացինք Ս.Ստեփանոս, Ս.Գրիգոր լուսավորիչ և Ս.Գևորգ եկեղեցիներ:Այնտեղ մոմ վառեցինք,աղոթեցինք և մի պապիկից Կոշ գյուղի մասին տեղեկություններ հարցրեցինք ու հետ վերադարձանք:Նորից հաց կերանք և սկսեցինք խաղալ:Խաղալուց հետո ճամփա ընկանք և հասանք Երևան:Մենք շատ ոգևորված տուն վերադարձանք:

Եզոպոս

Изображение
Եզոպոս  ( հին հուն․ ՝  Αἴσωπος ;  մ. թ. ա. 620  -  մ. թ. ա. 564 ,  Դելֆի ), անտիկ աշխարհի  առակախոս ։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը  մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ  Հերոդոտոսի  մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նա  թրակացի  կամ փռուգացի ստրուկ էր։ XIII դ. տարածվել է Եզոպոսի կենսագրության Մաքսիմոս Պլանուդեսի օրինակը։ Կենսագրության երկրորդ ընդարձակ մասը մ.թ.ա. VII դ. ապրած ասորա–բաբելոնական իմաստուն Ախիկարի սյուժեն է։ Հայ հին մատենագրության մեջ մինչև XVIII դ. Եզոպոսի կենսագրությունը թարգմանելու փորձ չի արվել։ Թարգմանվել են միայն «Առակք Ողիմպիանու» առակը։ V դ. արդեն  հայերին  ծանոթ էր Ախիկարի զրույցը՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ»։ Ե...

Էռնեկյան դպրոց

Երեկ 15.03.2016.թ մեր դպրոց հյուր եկավ Էռնեկյան դպրոցը;Մենք 6-1 դասարանի և 6-4 դասարանի տղաների ու աղջիկների հետ միասին նրանց ուղեկցեցինք և ցույց տվեցինք,թե ինչպես են սովորում մեր դպրոցի սաները:Նախ մենք  ընկեր Արևիկի հետ միասին մայրենի լեզվի դասընթաց անցկացրինք և ցույց տվեցինք,թե ինչպես ենք մենք աշխատում համակարգիչներով:Հետո մենք սկսեցինք երգել Հովհաննես Թումանյանի <<Անուշ անուշ>> երգը ,իսկ  մի տղա սրինգ էր նվագում այդ երգի ներքո:Դրանից հետո մենք գնացինք բրուտանոց և սկսեցինք կավից զարդարանքներ պատրաստել:Մեզ ընկեր Անին ցույց տվեց թե ինչպես են աշխատում կավի հետ:Նաև գնացինք երգի և բոլորով միասին սկսեցինք երգել:Այնուհետև մենք գնացինք հարգելի Ստեփանի մոտ և պարեցինք <<Երեք ոտք>> պարը:Նրանք շատ էին հավանել մեր դպրոցը և շատ մեծ տպավորություներով գնացին:Մեզ նաև շատ դուր եկավ իրենց հագուստը:Նրանք բոլորը հանգնված էին միանման:Այսպիսով նրանք մեզ շատ դուր եկան և մենք խոստացանք,որ մենք էլ կգնանք իրենց դպրոց:

Վարդան Այգեկցի

Изображение
Կենսագություն Ապրել է  12-րդ դարի  վերջին և  13-րդ դարի  սկզբին։ Ծնվել է  Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա հայաբնակ  գյուղում , կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝  Կիլիկյան Հայաստանի  Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է  վարդապետ  և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է  Կիլիկյան Հայաստանի   Սև լեռների  Տոսխ կոչված ձորում կառուցված  Այգեկ  վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։  1198  թվականին մասնակցել է  Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Վախճանվել է  1250  թվականին։ Ստեղծագործությունը Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։ Առակները Ասելիքն ավելի հասկանալի դա...

Եղիշե Չարենց

Изображение
Կյանքը- Տես այստե՛ղ Կյանքը – երգի , երկնքի՜ պես անհո՜ւն , անհո՜ւն , – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն : Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա , – Կյանքը – ճամփորդ , սպասված հյուր , որ պետք է գա : Կյանքը – երգի , երկնքի՜ պես անհո՜ւն , անհո՜ւն , – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Թումանյանի գրելու ոճը

Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը շատ հետաքրքիր է ստեղծագործում , որովհետև նա տարբերվում է ուրիշ գրողների ոճից : Իմ կարծիքով ուրիշ գրողները գրում են ավելի տխուր : Թումանյանը նույնպես ունի տխուր բանաստեղծություններ , բայց նրա բանաստեղծությունների մեծ մասը ավելի ուրախ է , ծաղկուն է , վառ է : Նրա բանաստեղծությունները ավելի նման են Գարնան : Բոլոր գրողներ էլ եղել են բարի , բայց իմ համար Թումանյանի մեջ ուրիշ մի բարություն , հոգատարություն կա : Նրա ստեղծագործությունները կարդում եմ շատ մեծ որոգևորությամբ : Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները : Հատկապես նրա բալլադները :

Հովհաննես Թումանյանի օրեր

Տես այստե՛ղ- Ամառային երեկո ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ Ամռան գիշերվա երկինքն աստղալի, Յուր հսկայական վըրանի ներքո Գրկած շարքերը բարձր լեռների, Պատմում է երկրին մեծությունն աստծո։ Եվ բարիքներով լցված-լիացած Երկիրն ունկնդիր երկնքի ճառին, Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած Փառաբանում է մեծազոր տերին։ Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր, Ամեն մի տերև, ամեն շընչավոր...