Сообщения

Сообщения за октябрь, 2019
Թելավ  Թելավը քաղաքի պաշտոնական կարգավիճակ է ստացել 1801 թ., սակայն հիմնադրվել է ավելի վաղ: Երկար ժամանակ համարվել է երկրի գլխավոր տնտեսական կենտրոններից մեկը, այստեղ են հատվել Արևմուտքի և Արևելքի առևտրական գլխավոր ճանապարհները: Թելավի շուկան բուրում է վրացական գույնզգույն համեմունքներով: հայերը Թելավում հաստատվել են դեռևս 18-րդ դարից, երբ Հերակլ Բ թագավորը 200 հայ ընտանիքների Գանձակից (այժմ՝ Կիրովաբադ, Ադրբեջան) տեղափոխել է Թելավ: «Հերակլ Բ-ն դա հատուկ է անում, որպեսզի ռազմական գործողությունների հետևանքով ավերված քաղաքը նորից վերածնվի, իսկ հայերը հայտնի էին որպես լավ արհեստավորներ ու առևտրականներ, ինչի արդյունքում էլ Թելավն սկսում է ծաղկել՝ դառնալով արհեստների ու առևտրի կենտրոն»: