Сообщения

Сообщения за 2018

Ավետիք Իսահակյան

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրեն

Թարգմանչաց տոն. Գրաբարի շաբաթ

Գրիգոր Նարեկացի  Մեղեդի ծննդյան Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ. Շողն է նման լուսացնցուղ այգաբացի: Թափվում էին այտերից վառ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր. Գեղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում Հուզավարար կենսատու սեր: Կամար կապած թևերը գիրգ՝ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, Ելևէջներն հյուսում իրար. Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին: Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում. Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ. Շողում էին նույն կենսավառ Սիրով չքնաղ ու գինեթույր Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր: Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ, Ոլորք առած եռահյուսակ՝ Բոլորվել են այտերի շուրջ. Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված, Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ: Բուրում էր նա կնդրուկի պես Աստվածային հրով լցված մի բուրվառի. Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ: Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի Գույներով էր ոսկեշողում. Գոտին կամար, արծաթափայլ, Ոսկետտուն ու նրբակերտ՝ Պաճուճված էր ակն

Կոմիտասյան օրեր

Մուշեղ Գալշոյան            ՍՊԱՍՈԻՄ          Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:      ''Le Mercure musical'' ամսագրի նո՜ր համարը, - դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, - վերջի՜ն համարը:                Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.      - Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ... մի կրոնավորի ղեկավարությամբ: