Պատմություն


Պոտսդամի կոնֆերանս, կոնֆերանս, որը տեղի է ունեցել 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ Կոնֆերանսի աշխատանքները կայացել են Ցեցիլիենհոֆ պալատում, որին մասնակցել են հակահիտլերյան կոալիցիայի երեք խոշոր երկրների առաջնորդները՝ որոշելու հետպատերազմյան Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Պոտսդամի կոնֆերանսը դարձավ վերջինը «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ ՍտալինիՈւինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի համար։ Կոնֆերանսի վերջին օրերին Չերչիլին փոխարինեց Կլեմենտ Էթլին։
Սա երրորդ և վերջին հանդիպումն էր «Մեծ եռյակի» առաջնորդներ Իոսիֆ ՍտալինիՈւինսթոն Չերչիլի և Հարրի Տրումենի միջև։ Առաջին երկուսը տեղի էին ունեցել Թեհրանում (Իրան) և Յալթայում (ԽՍՀՄ)։ Կոնֆերանսի նպատակը պարտված Երրորդ Ռայխի քաղաքական և տնտեսական հետագա ճակատագրի որոշումն էր։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում էին պարտված երկրների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին, ռազմական հանցագործների պատժին, ինչպես նաև կրթական և դատական համակարգերում փոփոխությունների իրականացմանը։

Ղրիմի կոնֆերանս 1945, Յալթայի կոնֆերանս, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի․ Ստալին, ԱՄՆ նախագահ Ֆ․ Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու․ Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործնախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։ Կայացել է Յալթայի մոտ` Լիվադիա պալատում փետրվարի 4-11-ը, երբ խորհրդային բանակի հզոր հարվածների հետևանքով ռազմական գործողությունները տեղափոխվել էին Գերմանիայի տարածք, և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլ։ Ղրիմի կոնֆերանսում համաձայնություն կայացվեց Ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախման, նրա նկատմամբ դաշնակցային հսկողության, ռազմատուգանքների հարցերի վերաբերյալ, ընդունվեցին աշխարհի ետպատերազմյան կազմակերպման, հատկապես Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման ընդհանուր քաղաքական սկզբունքները։ Ղրիմի կոնֆերանսն ընդունեց «Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը», որով դաշնակից տերությունները պատրաստակամություն հայտնեցին համաձայնեցնել իրենց գործողությունները ազատագրված Եվրոպայի քաղաքական և տնտեսական խնդիրները լուծելիս։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ խորհրդա-լեհական սահման պետք է դառնա «Քերզոնի գիծը», որ Լեհաստանի տարածքը պետք է զգալիորեն ընդլայնվի հյուսիսում և արևմուտքում։ Ղրիմի կոնֆերանսում մի շարք հանձնարարականներ ընդունվեցին Հարավսլավիայում ժամանակավոր միացյալ կառավարության խորհրդարան ստեղծելու վերաբերյալ։ «Հեռավոր Արևելքի հարցերի շուրջը երեք մեծ տերությունների համաձայնագրով» նախատեսվում էր ԽՍՀՄ-ի մուտքը Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից 2-3 ամիս հետո։ Մասնավորապես նշվեց, որ պատերազմն ավարտվելուց հետո ԽՍՀՄ-ին կվերադարձվեն Հարավային Սախալինը՝ հարակից կղզիներով և կտրվեն Կուրիլյան կղզիները։ Ղրիմի կոնֆերանսի բազմաթիվ որոշումներ այդպես էլ չիրականացան:

Հայաստանի և Թուրքիայի կապերը սկսած 1991 թվականից

1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: 2018թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:


Իրանա-Իրաքյան պատերամզ

Այսօր արաբական արևելքը ցնցվում է հեղափոխություններից: Թունիսյան հեղափոխությունը, տարածվելով դեպի արևելք, բախում է Իրանի դռները: Այս համատեքստում ավելի են սրվում հակասությունները, որոնք առկա են Իրանի Իսլամական Հանրապետության և հարևան երկրների միջև: Եվ դրանք խոր արմատներ ունեն. սկսվել են իսլամական հեղափոխությունից ու շարունակվել Իրան-իրաքյան պատերազմով…
Իրանն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հայտնվեց միջազգային մեկուսացման և ճգնաժամի մեջ: Նախ` ծայրահեղ սրվեցին Իրանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, Իսլամական հեղափոխությանն անվստահությամբ էր վերաբերվում Խորհրդային Միությունը, Իրանի նոր առաջնորդները սկզբից ևեթ հայտարարեցին իրենց հակաիսրայելական դիրքորոշման մասին, բացի այդ, լարված էին նաև հարաբերությունները հարևան արաբական երկրների, մասնավորապես` Իրաքի հետ, որի հետ Իրանը վաղուց էր մրցակցում Պարսից ծոցի շրջանում ազդեցության համար: Այս պայմաններում էլ 1980 թ. սեպտեմբերի 22-ին Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը հրաման տվեց իրաքյան բանակին` հարձակվել հարևան Իրանի Իսլամական Հանրապետության վրա:
Իրաքի բանակը ներխուժեց իրանական Խուժիստան: Թվում էր` Իրաքի համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները պատերազմ վարելու համար: Նախ, ինչպես նշվեց, Իրանը հայտնվել էր միջազգային մեկուսացման մեջ, երկրորդ` Իրաքը վայելում էր ոչ միայն ողջ արաբական աշխարհի, այլև Խորհրդային Միության և ԱՄՆ-ի թաքուն աջակցությունը: Իրաքի բանակը համալրված էր խորհրդային ռազմական տեխնիկայով և վարժեցված էր խորհրդային զինվորական մասնագետների կողմից:
Դրությունն Իրանում ծայրահեղ էր նաև այն պատճառով, որ նոր վարչակարգը դեռ լիովին չէր տիրապետում իրադրությանը, երկիրը հայտնվել էր քաոսի և երկպառակության մեջ: Շահական վարչախումբը դեռ լրիվ չէր նահանջել և հույսեր էր փայփայում` կապված Իրաքի արագ հաղթանակի հետ:
Իրաքյան կողմը պատերազմում նպատակ էր դրել արագ ջախջախել Իրանին, տապալել իսլամական հեղափոխական կառավարությունը, վերականգնել շահի իշխանությունը, որով էլ ավելի թուլացած Իրանը  կհայտնվեր Սադամ Հուսեյնի քաղաքական ազդեցության ոլորտում,  ավելին` Իրաքը կկանխեր արաբական արևելքին սպառնացող իսլամական հեղափոխության ծավալումը: Բացի այդ, հաղթանակի դեպքում Սադամ Հուսեյնը կապահովեր Իրաքի միանձնյա գերիշխանությունը Պարսից ծոցի նավթային աշխարհում:
Սադամ Հուսեյնը հույս ուներ նաև հաղթական պատերազմի արդյունքում իր տերությանը կցել Շատ էլ-Արաբի գետաբերանի իրանական Աբադան և Խորեմշահր նավահանգիստները, որոնք վաղուց էին վեճի առարկա դարձել երկու պետությունների միջև:
Եվ իրոք, պատերազմի հենց սկզբից արաբական աշխարհի բոլոր երկրները, բացառությամբ Սիրիայի Արաբական Հանրապետության, բացահայտ պաշտպանեցին Իրաքի ագրեսիան և Սադդամի կառավարությանը հսկայական նյութական և բարոյական աջակցություն ցույց տվեցին: Սակայն, չնայած Սադամի կոչերին, արաբական որևէ պետություն չմիացավ պատերազմին և ռազմական գործողություններ չսկսեց Իրանի դեմ:
Իրաքը պատերազմի սկզբում զենքի և տեխնիկայի առավելություն ուներ. մասնավորապես` իրանական 1000 տանկի դիմաց իրաքյան սպառազինության մեջ հաշվում էր 4500 տանկ, Իրանը կարող էր մարտադաշտ հանել 1000 զրահամեքենա, Իրաքը` 4000, իրանական 3000 միավոր հրետանու դիմաց Իրաքն ուներ մոտ 7500 միավոր: Օդում Իրաքի առավելությունն ավելի ցայտուն էր. 65 իրանական կործանիչների դիմաց Իրաքն ուներ ավելի քան 500 ռազմական ինքնաթիռ:
Պատերազմի սկիզբը խոստումնալից էր իրաքյան բանակի համար: Պատերազմի առաջին 10 օրվա ընթացքում Իրաքի բանակը շուրջ 700 կմ ձգվող ճակատով հարձակման անցնելով`  40 կմ խորությամբ թափանցեց իրանական տարածք:
1981 թ. իրաքյան զորքերը բավականին խորացան Իրանի տարածքում, և թվում էր` Սադդամի ռազմական պլաններն ուր որ է կիրականանան: Բայց Իրանի կառավարությունը կրիտիկական պահին կարողացավ համախմբել երկրի ուժերը: Նախ` իրանական հրամանատարությունը վերադասավորեց ուժերը. 190000 իրաքյան զինվորի դիմաց Իրանը մարտի դաշտ էր հանել 300000 զինվոր, սրան ավելացավ մոտ կես միլիոն ժողովրդական աշխարհազորը, և Իրանը մարտադաշտում թվական գերազանցություն ստացավ:
Իրանական բանակը կասեցրեց թշնամու առաջխաղացումը, ապա հուժկու հակահարվածով դուրս մղեց երկրի սահմաններից, ավելին` հաջորդ` 1982 թ. արդեն պատերազմական գործողություններն ընթանում էին Իրաքի Հանրապետության տարածքում: Ավելորդ չէ նշել, որ պատերազմի ողջ ընթացքում երկու կողմերն էլ քիմիական զենք էին օգտագործում:
Թվում էր` հաղթանակի նժարը թեքվել է, իրանական բանակը մահացու հարված կհասցնի Իրաքին, և արաբական արևելքում կտարածվի իսլամական հեղափոխությունը: Սակայն Բասրայի  մոտ պարսկական բանակը հապաղեց: Մարտերը հիմնականում դիրքային բնույթ ստացան, ինչը հնարավորություն տվեց Սադամին ուշքի գալու և կայունացնելու ճակատը: Իրանական բանակը բավարարվեց միայն 1986 թ. Շատ էլ-Արաբի գետի գետաբերանում` Պարսից ծոցում, Ֆաո նավահանգստի գրավմամբ, որով Իրանը ընդհանուր ցամաքային սահման բացեց Քուվեյթի հետ:
Իրանական վարչակազմը փորձեց Իրաքին թելադրել իր պայմանները. որոնք էին` հսկայական ռազմատուգանք և Աադդամ Հուսեյնի ու իր ղեկավարած ԲԱԱՍ կուսակցության իշխանազրկում: Բնական է` Սադդամը մերժեց հրադադարի այդ պայմանները: Սակայն իրանական կողմը կոշտ դիրքորոշում էր որդեգրել ու ոչ մի պարագայում չէր ուզում փոխզիջման գնալ: Որպեսզի ավելի մեծ հարված հասցնի Իրաքի տնտեսությանն ու ստիպի եվրոպական երկրներին պատերազմի շուտափույթ ավարտի համար ճնշումներ գործադրել Իրաքի վրա, Իրանը ձեռնամուխ եղավ «տանկերային պատերազմին»:  Իրանը նպատակադրվել էր նաև հարվածել Պարսից ծոցի արաբական երկրների տնտեսություններին, քանզի պատերազմի ընթացքում նրանք ֆինանսավորում էին Սադամին:
Սկզբնական փուլում Իրանը սոսկ ռմբակոծում էր Պարսից ծոցի ջրերում հայտնված նավերը, իսկ 1986 թ. լիովին ականապատեց ծոցը: Միայն մեկ տարվա ընթացքում վնասվեց և կործանվեց մոտ 400 նավ: Արաբական երկրները իրանական հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում էին ԱՄՆ կառավարությանն իր դրոշի տակ առնել իրենց նավերը: Առաջինը նման հարցով դիմեց Քուվեյթը, և ամերիկացիները, բնականաբար, «մեծահոգաբար» ընդառաջեցին: ԱՄՆ կառավարությունը ընդառաջեց նաև չեզոք երկրներին: Իրականում Նահանգները հարմար պատրվակ էր փնտրում կոնֆլիկտին միջամտելու համար, և շուտով ամերիկյան ավիակիրները հայտնվեցին Պարսից ծոցի ջրերում` աջակցելով իրաքյան ռազմական ուժերին: Իրանը դրան կտրուկ արձագանքեց, և շուտով ընդհարումներ եղան նաև իրանական և ամերիկյան ուժերի միջև: ԱՄՆ-ի հայտնվելն այս պատերազմում ծայրաստիճան շիկացրեց մթնոլորտը, և վտանգ առաջացավ, որ պատերազմը կտարածվի և դուրս կգա Պարսից ծոցի սահմաններից:
ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցներ պահանջեցին ռազմական գործողությունների շտապ դադարեցում: Իրաքյան կողմը, որ, ըստ էության, տանուլ էր տվել պատերազմը, անթաքույց շտապողականությամբ հայտարարեց ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին: Բայց Իրանը կոշտ դիրքորոշում ուներ և սկզբում մերժեց: Մեկ տարի անց միայն` 1988 թ., կողմերին հաջողվեց համաձայնության գալ և դադարեցնել պատերազմը:
Համաձայն հրադադարի` պահպանվում էր ստատուս քվոն: Սակայն պատերազմում Իրաքը պարտված էր: Նախ` Սադամին և նրան սատարող ուժերին չհաջողվեց հասնել իրենց նպատակին, այն է` Իրանում իսլամական վարչակարգի տապալմանը,  երկրորդ` պատերազմն ավելի ամրացրեց Իրանի դիրքերն ու ազդեցությունը տարածաշրջանում: Բացի այդ, պատերազմը ավելացրեց Իրաքի արտաքին պարտքը, մասնավորապես Քուվեյթի պարտքը հասավ մոտ 15 միլիարդ ԱՄՆ դոլարի: Դա էլ պատճառներից մեկն էր, որոնք երկու տարի անց Սադամին դրդեցին նոր արկածախնդրության` նվաճել Քուվեյթը:
Պատերազմը երկու երկրների տնտեսություններին հսկայական վնաս հասցրեց: Ամենահամեստ հաշվարկներով պատերազմի ընդհանուր վնասը կազմում է շուրջ 350 միլիարդ դոլար: Պատերազմող կողմերը մոտ կես միլիոն մարդկային զոհեր տվեցին:
Բնակչություն


Ստամբուլ

Թուրքիայի բնակչության հիմնական մասը թուրքեր են։ Իհարկե, կան նաև ազգային փոքրամասնություններ՝ քուրդեր /6.5մլն ամբողջ տարածքում/, հույներ, հայեր, արաբներ և այլն։1927 թվականից երկրի բնակչությունը շուրջ 4.4 անգամ աճել է։ Առավել խտաբնակ են Մարմարի, Սև և էգեյան ծովերի ծովամերձ տարածքները։ Ամենախիտ քաղաքը Ստամբուլն է, իսկ ամնեանոսրը՝ Խակյարին։Նշենք, որ Թուրքիան զարգացող երկիր է։ Հաճախ նրան նավանում են նաև «Եվրոպայի վագր»:

  • 274  Թութքիյաի Կենտրոնական Բանկ
  • 288 Հաստամաման Բանկ
  • 321 Քոչ Հոլտինկ
  • 343  ԱՔ Բանկ
  • 414  ՍԱՊԱՆՃԸ Հոլդինկ
  • 534 Ժողովրդական Բանկ
  • 609 Վաքֆ Բանկ
  • 666Թուրքական Ցանց Հենց (Turkcell)
  • 683 Թուրքական Ցանց Հենց (Türk Telekom)
  • 934 Էնքա Գործարան
  • 1507 Էֆէս Խմելու Միություն Հենց (Efes İçecek Grubu)
  • 1872 Թուրքայի օդանավակայան
Türkiye son yıllarda çok önemli bir turizm merkezi haline gelmiş bulunmaktadır. 1980 yılında sadece 326 milyon dolar olan turizm gelirleri, yaklaşık 24 kat artarak 2001 yılında 8,1 milyar dolar düzeyine yükselmiştir. Turizm gelirlerindeki yıllık ortalama artış oranı yüzde 16,5 olmuştur.
Թուրքիյայի վերջին տարիների ընթացքում շատ կարևորը Թուրիստական Կենտրոնը  զարկացել է 1980 թ․ միյան 326 միլյոն Դոլար չապաբաժանով զարգացել է մոտավոր 24 անգամ  2001 թ․ 8.1 միլոն Դոլար չափաբաժնով բարձրաձել է Թուրքիյան ամեն տարի զարգանում է 16,5 բարձանում է
1 Türk Lirası
Kaliteli tıbbi hizmetleri ve yetenekli doktorları ile Türkiye, düşük fiyatları ve Avrupa ile Orta Doğu arasındaki konumu ile önemli bir sağlık turizmi bölgesi olmuştur. Yabancı turist sayısı 2002 ve 2005 yılları arasında 12.8 milyondan 21.2 milyona ulaşmıştır ki, bu sayı Türkiye’yi “Yabancı Ziyaretçiler için En İyi 10 Ülke” sıralamasına sokmuştur.
Թուրքական լիրա
հետ որակի բժշկական ծառայությունների եւ հմուտ բժիշկները Թուրքիայի, իր դիրքով միջեւ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի եղել է ամենացածր գները եւ կարեւոր տարածքը առողջապահական զբոսաշրջության Թիվն օտարերկրյա զբոսաշրջիկների 2002 թԵւ հասել 12,8 մլիոն 21.2 մլիոն 2005 թ Այս թիվը Թուրքիայի, որպես լավագույն 10 երկրների արտաքին ժամանողների դրել է աղյուսակում.
Նյութ Աղբյուր
Տեղյակ լինելով, որ իրական զարգացումն ու առաջընթացը միայն իրական կայունության պայմաններում կարող են հասնել միայն կայուն խաղաղության և կայունության պայմաններում, Թուրքիան այդ նպատակը դնում է իր արտաքին քաղաքականության տեսլականի կենտրոնում: Այս մոտեցումը բնական արտացոլում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մեծ առաջնորդ Աթաթուրքի կողմից հաստատված «Խաղաղությունը տանը, աշխարհում խաղաղությունը» քաղաքականությունը: Բացի այդ, դա ժամանակակից պատասխանատվության և հումանիտար արտաքին քաղաքականության տեսլականի բնական հետևանք է: Թուրքական արտաքին քաղաքականությունը հիմնված է ամուր ավանդույթների վրա և իր ուժն է վերցնում Թուրքիայի ժողովրդավարական, աշխարհիկ և սոցիալական պետություն լինելու իրավունքի գերակայությամբ կառավարվող լինելու Թուրքիայի հատկանիշներից: Քանի որ զգալի փոփոխություններ են հարուցում աշխարհը, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իրականացվում է աշխարհագրության կենտրոնում, որտեղ վերը նշված զարգացումները տեղի են ունենում առավել ինտենսիվ ձևով: Քանի որ աշխարհը ականատես է լինում արագ զարգացումների, ինչպես համագործակցության հնարավորությունները, այնպես էլ խնդիրները, որոնք կարող են առաջացնել, տարածվում և խորանան, քան երբևէ: Նման գլոբալ միջավայրում հաստատուն հիմքերի վրա խաղաղության, կայունության և անվտանգության խարխլումը ավելի բարդ է: Բացի այդ, այն նաև մեծ կարևորություն է ձեռք բերում և դառնում անհրաժեշտություն:
Թարգմանություն Էտուար Գույումճյան, Կարինա Թովմասյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Եզոպոս

Մարնեուլի

Շահամիր Շահամիրյան