Անկախության տոնը Ստեփանավանում

Ամենասիրելի տոնը, ամենասիրելի մարդկանց հետ այս տարի նշեցի Լոռու մարզում՝ Ստեփանավանում։ Տպավորություններս անսահման շատ են: Ամեն անգամ երբ գնում ենք Լոռի, կարծես առաջին անգամը լինի, անընդհատ նոր վայրեր և նոր հիշողություններ... 
Մեր առաջին օրը սկսվեց Դենդրոպարկի այցելությամբ։ Քայլեցինք անտառով, զմայլվեցինք, էլի ու էլի հասկացանք, որ Լոռու բնության յուրահատկությունից ու գեղեցկությունից շատ քիչ կհանդիպենք։ Պատմեցին, որ այնտեղ կան շատ ծառերի ու բույսերի տեսակներ, որոնք շատ քիչ են աշխարհում։ 


Շարժվեցինք և ուևորվեցինք մեր հաջորդ նպատակակետը, որը Սուրբ Նիկոլայ եկեղեցին էր: Տեղացի երեխաները ասացին մի շատ հետաքրքիր միֆի մասին, որը եկեղեցին իր հետ էր պահել մինչև օրս։ Միֆը այսպիսին էր՝ եթե եկեղեցու շուրջ պտտվես յոթ անգամ, այն կկատարի քո մտապահած երազանքը։ Եկեղեցու շուրջ նաև տեսանք նկարիչների իրենց կտավներով, ովքեր փորձում էին թղթին հանձնել այդ զարմանահրաշ հնությունը։ Վերադարձանք հյուրատուն, ընթրիքից հետո հավաքվեցինք և օրը ամփոփեցինք խմբային զրույցներով ու խաղերով։ 


Երկրորդ օրը արդեն իսկ վաղ առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Հնեվանք, որը գտնվում է հենց իմ պապիկի ծննդավայրում ՝ Կուրթան գյուղում։ Շրջեցինք վանքի տարածքում և որոշեցինք քայլել դեպի Արևածագի ձոր։ Ինչքան էլ փորձեմ նկարագրել չեմ կարողանա բառերի միջոցով փոխանցեմ այդ տեսարանը, տեսնել է պետք: Հոգնած, բայց միարժամանակ ոգելցված վերադարձանք հյուրատուն։ Լոռեցիների բարեհամբյուր ու ջերմ վերաբերմունքով հիացած հետ եկանք Երևան, այն հույսով, որ դեռ շատ ենք այսպիսի օրեր ունենալու...






 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Մարնեուլի

Աշոցքում

Սերգեյ Փարաջանով