Сообщения

Դեպի Ջերմուկ

Изображение
Ազդակիր համայնքների մասին Իրավաբան Արթուր Գրիգորյանը խոսել  է ազդակիր համայնքների խնդիրների մասին՝ նշելով, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանը եւս ազդակիր տարածք է համարվում.  հետեւաբար՝  Սեւանի բնակիչները եւս պետք է մաս  կազմեն ազդակիր համայնքներին՝ օգտվելով դրանից բխող բոլոր իրավունքներից:
Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նկատել է, որ Սեւանը ազդակիր համայնք չհամարելու որոշումը ՀՀ կառավարության կողմից է եղել, քանի որ հանքի շահագործումը, հաշվի առնելով ենթակառուցվածքների տեղադիրքը, Սեւանի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:
Անդրադառնալով բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի բարձրացրած հարցին, թե ցիանիդային տեխնոլոգիայի կիրառումը կնպաստի Սեւանա լճի ջրերի աղտոտմանը՝ Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահն ասել է.
«Մենք հետազոտություն ենք իրականցրել, որը շուտով կհրապարակվի՝ որպես շրջակա միջավայրի ազդեցության գնահատական: Այդ վերլուծությունը եւս փաստում է, որ Սեւանա լճի որեւէ աղտոտում երբեւէ չի լինի, իսկ հանքին ու կույտային տարրալվացման հարթակին մոտ եւ հեռու գյուղերի բ…

Մեր նախագիծը

04.09.2019
Մերնախագիծը
Թարգմանչականնախագիծ՝ Ծանոթանում ենքօտարերկրյա պարերին: Նախագծի նպատակը՝ Ավելի մոտիկից ծանոթանալ պարարվեստին: Խնդիրները՝ Պարը մարդկանց բարդույթներից ազատում է, մարմինը փոխվում է, մարդը դառնում է ավելի կիրթ:

Արդյունքը՝ Լեզվի զարգացում, խոսելու կիրթ ձև:

Ընթացքը՝ Արտասահմանյան աղբյուրներից հավաքում ենք նյութեր և թարգմանում հայերեն:

Ժամկետը՝ 04.09.2019-09.09.2019

Մասնակիցներ՝ Մոնիկա Բաբայան, Կարինա Թովմասյան, Աննա Ստեփանյան

Ավետիք Իսահակյան

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ա…

Թարգմանչաց տոն. Գրաբարի շաբաթ

Գրիգոր Նարեկացի 
Մեղեդի ծննդյան

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թևերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելևէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,

Կոմիտասյան օրեր

Մուշեղ Գալշոյան

     ՍՊԱՍՈԻՄ

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:
     ''Le Mercure musical'' ամսագրի նո՜ր համարը, - դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, - վերջի՜ն համարը:


     Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.
     - Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ... մի կրոնավորի ղեկավարությամբ:
     Խոսողն առաջին շարքում նստած մի երիտա…

Ձմեռային ճամբար 2018

Օր յոթերորդ. 16.01.2017 9.00-9.30 Ընդհանուր պարապմունք
9.30-11.00 Նախագծային աշխատանք ջոկատներում
10.00-11.00 Սովորողներին մաթեմատիկական օլիմպիադայի մասնակցության նախապատրաստում. Գևորգ Հակոբյան և ճամբարականներ
11.00-12.30 Սովորողներին մաթեմատիկական օլիմպիադայի մասնակցության նախապատրաստում. Մենուա Հարությունյան և ճամբարականներ
12.30-13.00 Ընդմիջում
13.00-14.00 Նախագծային աշխատանք ջոկատներում
Մարզական ժամ` ըստ սովորողների ընտրած մարզաձևերի Օր վեցերորդ. 15.01.2017 9.00-9.30 Ընդհանուր պարապմունք
9.30-12.30 Նախագծային աշխատանք ջոկատներում
Անհատական ուսումնական պլանների լրացում սովորողների բլոգներում
10.00-11.00 Սովորողներին մաթեմատիկական օլիմպիադայի մասնակցության նախապատրաստում. Գևորգ Հակոբյան և ընկերներ
12.30-13.00 Ընդմիջում
13.00-14.00 Նախագծային աշխատանք ջոկատներում
Օրվա ամփոփում բլոգներում, ենթակայքում Օր հինգերորդ. 12.01.2017 9.00-9.30 Ընդհանուր պարապմունք
9.30-12.30 Նախագծային աշխատանք ջոկատներում
10.00-14.00 Ձմեռայի այգի՝ սահադաշտ
Օրվա ամփոփում բլոգներում, ենթակայքում
15.15-16.00 Մեդիաուրբաթ Օր չո…

Հանդիպում

16.11
Հանդիպում 

Այսօր, ժամը՝ 11:30 – ին, տեղի ունեցավ հանդիպում<<ՙՙԷդիթ Պրինտ >> ՚ հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի ևխմբագիր Լուսինե Համբարյանի հետ: Հանադիպման ընթացքում եղան հարցեր: Մենք արդեն պատրաստել էինք հարցեր՝ նրանց ուղղելու համար: Նրանք նույնպես մեզ հարցեր էին տալիս, և մենք սիրով պատասխանում էինք: Ես քանի որ կարդացել էի ամբողջը և նաև ֆիլմն էի դիտել, ինձ ավելի հեշտ էր պատասխանել հարցերին: Ինձ շատ դուր եկավ հանդիպումը: Նրանք խոսում էին շատ բովանդակալից և հարցերն էլ շատ հետաքրքիր էին: