Сообщения

Сообщения за март, 2016

Կոշ գյուղում

Изображение
Մենք մարտի 23- ին ընկեր Տաթևի , ընկեր Գնելի և 8-րդ դասարանցիների հետ գնացել էինք Կոշ գյուղ : Առավոտյան պարապունքից հետո մենք շարժվեցինք և 11 :00 տեղ հասանք:Սկզբում երբ իջանք ավտոբուսից հաց կերանք և բարձրանցանք Կոշի ամրոց:Այնտեղ մենք նկարվեցինք,պարեցինք և ընկեր Տաթևը մեզ հետաքրքիր պատմություն պատմեց Կոշ գյուղի և ամրոցի մասին:Նաև ընկեր Տաթևն ասաց,որ Կոշ գյուղի անունը առաջ եղել է Կվաշ:Հետո մենք գնացինք Ս.Ստեփանոս, Ս.Գրիգոր լուսավորիչ և Ս.Գևորգ եկեղեցիներ:Այնտեղ մոմ վառեցինք,աղոթեցինք և մի պապիկից Կոշ գյուղի մասին տեղեկություններ հարցրեցինք ու հետ վերադարձանք:Նորից հաց կերանք և սկսեցինք խաղալ:Խաղալուց հետո ճամփա ընկանք և հասանք Երևան:Մենք շատ ոգևորված տուն վերադարձանք:

Եզոպոս

Изображение
Եզոպոս  ( հին հուն․ ՝  Αἴσωπος ;  մ. թ. ա. 620  -  մ. թ. ա. 564 ,  Դելֆի ), անտիկ աշխարհի  առակախոս ։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը  մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ  Հերոդոտոսի  մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նա  թրակացի  կամ փռուգացի ստրուկ էր։ XIII դ. տարածվել է Եզոպոսի կենսագրության Մաքսիմոս Պլանուդեսի օրինակը։ Կենսագրության երկրորդ ընդարձակ մասը մ.թ.ա. VII դ. ապրած ասորա–բաբելոնական իմաստուն Ախիկարի սյուժեն է։ Հայ հին մատենագրության մեջ մինչև XVIII դ. Եզոպոսի կենսագրությունը թարգմանելու փորձ չի արվել։ Թարգմանվել են միայն «Առակք Ողիմպիանու» առակը։ V դ. արդեն  հայերին  ծանոթ էր Ախիկարի զրույցը՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ»։ Եզոպոսյան կամ ախիկարյան սյուժեի տարածման գործում մեծ դեր ունի  հայկական  տարբերակը, որն այժմ պահպանվ

Էռնեկյան դպրոց

Երեկ 15.03.2016.թ մեր դպրոց հյուր եկավ Էռնեկյան դպրոցը;Մենք 6-1 դասարանի և 6-4 դասարանի տղաների ու աղջիկների հետ միասին նրանց ուղեկցեցինք և ցույց տվեցինք,թե ինչպես են սովորում մեր դպրոցի սաները:Նախ մենք  ընկեր Արևիկի հետ միասին մայրենի լեզվի դասընթաց անցկացրինք և ցույց տվեցինք,թե ինչպես ենք մենք աշխատում համակարգիչներով:Հետո մենք սկսեցինք երգել Հովհաննես Թումանյանի <<Անուշ անուշ>> երգը ,իսկ  մի տղա սրինգ էր նվագում այդ երգի ներքո:Դրանից հետո մենք գնացինք բրուտանոց և սկսեցինք կավից զարդարանքներ պատրաստել:Մեզ ընկեր Անին ցույց տվեց թե ինչպես են աշխատում կավի հետ:Նաև գնացինք երգի և բոլորով միասին սկսեցինք երգել:Այնուհետև մենք գնացինք հարգելի Ստեփանի մոտ և պարեցինք <<Երեք ոտք>> պարը:Նրանք շատ էին հավանել մեր դպրոցը և շատ մեծ տպավորություներով գնացին:Մեզ նաև շատ դուր եկավ իրենց հագուստը:Նրանք բոլորը հանգնված էին միանման:Այսպիսով նրանք մեզ շատ դուր եկան և մենք խոստացանք,որ մենք էլ կգնանք իրենց դպրոց:

Վարդան Այգեկցի

Изображение
Կենսագություն Ապրել է  12-րդ դարի  վերջին և  13-րդ դարի  սկզբին։ Ծնվել է  Հայոց Միջագետքի  Տլուք գավառի Մարաթա հայաբնակ  գյուղում , կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝  Կիլիկյան Հայաստանի  Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է  վարդապետ  և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է  Կիլիկյան Հայաստանի   Սև լեռների  Տոսխ կոչված ձորում կառուցված  Այգեկ  վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։  1198  թվականին մասնակցել է  Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Վախճանվել է  1250  թվականին։ Ստեղծագործությունը Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։ Առակները Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան  առակներով  ու

Եղիշե Չարենց

Изображение
Կյանքը- Տես այստե՛ղ Կյանքը – երգի , երկնքի՜ պես անհո՜ւն , անհո՜ւն , – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն : Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա , – Կյանքը – ճամփորդ , սպասված հյուր , որ պետք է գա : Կյանքը – երգի , երկնքի՜ պես անհո՜ւն , անհո՜ւն , – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …