Վարդան Այգեկցի
Կենսագություն
Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ Մեծագործիթագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։
Ստեղծագործությունը
Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։
Առակները

Комментарии
Отправить комментарий