Եզոպոս

Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս Իվան Կռիլովը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։ Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին։ V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին։ Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին Վենետիկում։

Комментарии
Отправить комментарий