Աշոցքում

 

Տպավորություններս և զգացածս աննկարագրելի է... 

Ընդհամենը մեկ օր և այսքան ջերմ ու վառ հիշողություններ, որ կմնան մեզ հետ: Գիտե՞ք, -30ը չենք էլ զգացել, ճանապարհի էմոցիաները լրիվ հերիք էին տաքանալու համար։ Առաջինը կանգ առանք Մարմաշենի երերույքի տաճարում: Ա՜խ այդ տեսարանը..  Հազարավոր տարիներում հնացած պատեր և այդ բարձր ու կանգուն գմբեթը, որ նայում էր սառած Ախուրյանին: Ինչքա՜ն սիրուն էր... 

Անմահացրեցինք այդ տեսարանը և շարժվեցինք առաջ, դեպի ամենասպասված վայրը՝ Աշոցքի լեռնադահուկային վազքի բազան։ Մեզ շատ ջերմ ընդունեցին: Մի լավ սահեցինք և արդեն հասցրել էինք հոգնել, թեպետ օրը դեռ նոր էր սկսել: Երբ արդեն իջանք, ներսում հավաքվեցինք և թեյեցինք միասին: Պատերին մարզիկների մեդալներն էին կախված և մեզ սկսեցին պատմել դրանց պատմությունները: Հաջորդ մեր կանգառը արդեն Գյումրիի «Տոմուս» հյուրատունն էր, չնայած նրան, որ շատ հոգնած էինք, սկսեցինք խաղեր և զրույցներ կազմակերպել իրար ավելի լավ ճանաչելու համար: Երեկոյան քայլում էինք մեր Գյումրիով, բայց առաջվա եռանդը չուներ, տխուր էր Գյումրին... 

Ամեն անգամ ճամփորդությունս ամփոփելուց հետո հասկանում եմ, որ մյուսին ավելի սրտատրոփ եմ սպասում...







Комментарии

Популярные сообщения из этого блога

Մարնեուլի

Սերգեյ Փարաջանով