Сообщения

Сообщения за апрель, 2016

Համո Սահյան

Изображение
Տես այստե՛ղ  Ինչ է մնում ԻՆՉ է ՄՆՈԻՄ Նստել ես ու միտք ես անում , Թե հիմա քեզ ի՞նչ է մնում Քո այնքան առած - տվածից , Քո այնքան արած - դրածից։ Քո այնքան արած - դրածից Ոչ մի բուռ բարիք է մնում , Ոչ մի բուռ մոխիր ու կրակ , Ոչ տուն ու տանիք է մնում։ Մի հոգնած ալիք է մնում Քո կանաչ - կարմիր հեղեղից , Քո կանաչ - կարմիր օրերից Մի մամռած տարիք է մնում:

Համո Սահյան

Изображение
Գրական անունը Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (ՅԱՆ) համատեղումով։ Կենսագրություն Համո Սահյանը ծնվել է  1914  թվականի  ապրիլի 14 -ին  Սիսիանի շրջանի  (այժմ՝  Սյունիքի մարզ )  Լոր գյուղում ։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է  Բաքու , որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։  1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին  ( 1941 –1945  թթ.)։ Պարգևներ և մրցանակներ Պարգևատրվել է  Հոկտեմբերյան հեղափոխության ,  Աշխատանքային Կարմիր դրոշի  և  «Պատվո նշան»  շքանշաններով։  1998  թվականին հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն։ Հիշատակ 2014  թվականի  ապրիլի 14 -ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում, բացվել է տուն-թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյուղացիների կենցաղային իրերը, երկրորդ հարկում՝ Համո Սահյանի անձնական իրերը, բանաստեղծությունների ժողովածուները

Նախագծի ամփոփում

Այս նախագծի ընթացքում ես սովորել և վերհիշել եմ հայտնի գրող և հեքիաթագիր Ղազարոս Աղայանին:Նածագծի ընթացքում ես կարդացել եմ Աղայանի հեքիաթներից <<Եղեգնուհին>>,<<Քիչ էլ,քիչ էլ>>,<<Այծատուրը>>,<<Խիզախը կամ Աներկյուղը>> և այլ հրաշալի բանաստեղծություններ և պամվածքներ:Ինձ թվում է նախագծի ստեծման նպատակը եղել է նա,որ ամեն մեկը ով չի ճանաչել Աղայանին ճանաչի և իմանա նրա մասին ամեն ինչ:Նշված հեքիաթներից ես սովորել եմ նոր բառեր և արտահայտություններ Վրաստանի հայաբնակ գյուղերից մեկի բառբառով:Այս նախագիծը ինձ առավել շատ ծանոթացրեց Ղազարս Աղայանի հետ:

Ղազարս Աղայան

Изображение
Տե՛ս այստեղ Ընկերասեր եղջերուներ Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ: Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով. - Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:  - Շատ և շատ շնորհակալ եմ, - պատասխանեց մեկէլը, - ինչու չշահենք մեկ - երկու սիրտ, թեկուզ  սարի խոտով: