К основному контенту
Համո Սահյան
Տես այստե՛ղ
Ինչ է մնում
ԻՆՉ է ՄՆՈԻՄ
Նստել ես ու միտք ես անում,
Թե հիմա քեզ ի՞նչ է մնում
Քո այնքան առած-տվածից,
Քո այնքան արած-դրածից։
Քո այնքան արած-դրածից
Ոչ մի բուռ բարիք է մնում,
Ոչ մի բուռ մոխիր ու կրակ,
Ոչ տուն ու տանիք է մնում։
Մի հոգնած ալիք է մնում
Քո կանաչ-կարմիր հեղեղից,
Քո կանաչ-կարմիր օրերից
Մի մամռած տարիք է մնում:
Комментарии
Отправить комментарий