Համո Սահյան

Գրական անունը
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (ՅԱՆ) համատեղումով։

Կենսագրություն
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզԼոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաևՀայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։

Պարգևներ և մրցանակներ
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխությանԱշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1998 թվականին հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն։

Հիշատակ
2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում, բացվել է տուն-թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյուղացիների կենցաղային իրերը, երկրորդ հարկում՝ Համո Սահյանի անձնական իրերը, բանաստեղծությունների ժողովածուները։ Ներկայումս թանգարանը շարունակվում է համալրվել նոր ցուցանմուշներով։
Համո Սահյանի անունն է կրում Երևանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №70 հիմնական դպրոցը։
2007 թվականին Երևանի Կասյան փողոցում տեղադրվել է Համո Սահյանի հուշատախտակը, որի քանդակագործն է Գետիկ Բաղդասարյանը։

Սահյանի թարգմանությունները
Հ. Սահյանը կատարել է մի շարք թարգմանություններ Ալեքսանդր ՊուշկինիՍերգեյ Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Եզոպոս

Մարնեուլի

Շահամիր Շահամիրյան