Գրականություն

Ուսումնասիրում ենք Արևմտահայերեն

Արևմտահայերենը իմ նախագծումԿարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցումՄասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներՀամագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտությունՆախատեսված ժամկետը՝ հոկտեմբերի 18-22

Ընթացքը՝ սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները։Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։Սովորած ստեղծագործությունները ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։

Դանիել Վարուժան. Ձոն

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.

— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,— Քեզի ընծա՜, հին հայրենիք—Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,

Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.—Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ—Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ…— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ—Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.

Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —Ան ծլած էր մոխրի մեջ իբրեւ կընյուն— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…— Քեզի ընծա՜, մայր կարեւերԵղեգնյա գըրչով օճախս երգեցի,Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Բանաստեղծության ընթացքում գրողը նստած իր եղեգնյա գրչով գրում էր և ամեն քառատողից հետո ասում էր, թե իր եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար և հնության մեջ երևում են լույսի միջից:Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատությունը շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ալեհեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում, ծուխ է դուրս գալիս երդիկից և ապրում է մի հայ համերաշխ ընտանիք:Իսկ ամենավերջին տնում կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու տալիս մարտիկներին կոչ անելով «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս լսվող պայքարներից…    

             Հարցաշար
1.
·         Ո՞ւմ են անվանել խոսքի Ռոբեսպիեր կամ հայոց Մոլիեր:    
Հակոբ Պարոնյանին:
 
·         Ո՞ր ստեղծագործության մեջ են ծաղրվում գրական մարդիկ:    
՛՛Մեծապատիվ մուրացկաններ՛՛ վեպում:
 
·         Արդիակա՞ն է արդյոք այս մոտեցումը:    
Շատ ցավալի է, բայց այս խնդիրը միշտ արդիական է եղել, ինպես նաև մեր օրերում: Գրքերը փոխել են համացանցով և էլի մեր գրողները մնացել են անտեսված և չգնահատված:
2.
·         Ո՞րն է երջանիկ մահը`ըստ Գրիգոր Զոհրապի:    
Երջանիկ մահը, ըստ Գրիգոր Զոհրապի, կյանքը սիրած մարդու գրկում ավարտելն է
 
·         Ո՞ր ստեղծագործության մեջ է խոսվում այդ մասին:
՛՛Երջանիկ մահը՛՛ նորավեպում:
   
·          Ի՞նչ է համանուն նորավեպի հերոսուհու անունը:
Հերոսուհին անուն չունի, նրա խոսքերը նվիրված են բժիշկ Վարդանյանին:
3.
·         Ո՞ր բանաստեղծության մեջ է Թումանյանը խտացնում հայ ժողովրդի անցած ճանապարհը:     
՛՛Հայոց լեռներում՛՛ բանաստեղծության մեջ: Ստեղծագործության մեջ տեսնում ենք ժողովրդի պատմական ճակատագիրը, պայքարը և հավատը:
  
·         Ի՞նչի հետ է համեմատում Թումանյանը հայոց վիշտը:  
Նա համեմատում է այն անհուն ու խավար ծովի հետ, որտեղ տառապելով լող է տալիս բանաստեղծի հոգին:
 
·         Ինչպիսի՞ ստեղծագործություն է քառյակը։
Քառյակը քառատող ավարտուն ստեղծագործություն է` գերազանցապես խոհափիլիսոփայական բնույթի:
 
·         Ի՞նչ է ասել Թումանյանը քառյակի մասին:
Ասել է հետևյալ խոսքերը ՝  «Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»:

4. 
·         Ի՞նչ պատվանուն ունի հայոց երգի նահապետ Ավետիք Իսահակյանը:
՛՛Վարպետ՛՛ որով նրան անվանել է Եղիշե Չարենցը:
 
·         Ինչի՞ հիման վրա և ե՞րբ է ստեղծվել «Լիլիթ» լեգենդը։
«Լիլիթ» լեգենդը ստեղծվել է 1921 թ.-ին հրեական առասպելի հիման վրա :
 
·         Ինչո՞ւ է Լիլիթը մերժում Ադամի սերը:
Քանի որ նրան չէին գոհացնում դրախտի պայմանները և Ադամի անմնացորդ սերը:
 
·         Ո՞րն է դրախտի ամենահամեղ պտուղը`ըստ Լիլիթի: 
Ամենահամեղ պտուղը նրա համար համբույրն էր:
 
·         Ո՞ր ստեղծագործությունների մեջ է Իսահակյանը ներկայացնում հավերժական սիրո գաղափարը:
Ներկայացնում է ՛՛Հավերժական սերը՛՛ և ՛՛Ասպետի սերը՛՛ բալլադներում:


5. 
·         Ո՞վ է հետևյալ մտքի հեղինակը և ո՞ր ժողովածուի մասին է խոսքը.
«Այժմ կը գրեմ «……..», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»:
Հեղինակը Դանիել Վարուժանն է և ժողովածուն ՛՛Հացին երգը՛՛ ստեղծագործությունն է : Որը հրատարակվել է նրա մահից հետո՝ 1921 թվականին:
 
·          Կառուցվածքով ի՞նչ է հիշեցնում այդ ժողովածուն:
Կառուցվածքով այն հիշեցնում է պոեմ:

 

Թարգմանություն


Небывалая осень построила купол высокий,

Был приказ облакам этот купол собой не темнить.

И дивилися люди: проходят сентябрьские сроки,

А куда провалились студёные, влажные дни?..

Изумрудною стала вода замутнённых каналов,

И крапива запахла, как розы, но только сильней,

Было душно от зорь, нестерпимых, бесовских и алых,

Их запомнили все мы до конца наших дней.

Было солнце таким, как вошедший в столицу мятежник,

И весенняя осень так жадно ласкалась к нему,

Что казалось — сейчас забелеет прозрачный подснежник…

Вот когда подошёл ты, спокойный, к крыльцу моему.


Երբևէ չեղած աշունը կառուցել էր մի բարձր գմբեթ

Կար հրաման ամպերինոր այդ գմբեթը իրենց հետ չփակեն,

Զարմացած մարդիկ։ անցնում են սեպտեմբերյան ժամանակներըիսկ ու՞ր են կորել սառըխոնավ օրերը..

Զմրուխտի գույն էր դարձել ջուրըկեղտոտ ալիքների

և եղինջը սկսեց բուրալ ինչպես վարդըբայց ավելի ուժգին,

Խեղդվում էի լուսաբացից անտանելիսատանայական և կարմրավուն

Նրանց մենք բոլորս կհիշենք մինչ մեր օրերը վերջին։

Արևն այնպիսին էրկարծես ապստամբ մայրաքաղաք մտած լիներ

և գարնանային աշունը այնպես ագահորեն էր շոյում նրանոր թվում էրթե հիմա կսպիտակիթափանցիկ ձնծաղիկը...

Երբ մոտեցար ինձ դուհանգիստթևքին իմ

 

***

Высокие своды костела

Синей,чем небесная твердь…

Прости меня, мальчик веселый,

Что я принесла тебе смерть —

За розы с площадки круглой,

За глупые письма твои,

За то, что, дерзкий и смуглый,

Мутно бледнел от любви.

Я думала: ты нарочно —

Как взрослые хочешь быть.

Я думала томно-порочных

Нельзя, как невест, любить.

Но все оказалось напрасно.

Когда пришли холода,

Следил ты уже бесстрастно

За мной везде и всегда.

Как будто копил приметы

Моей нелюбви. Прости!

Зачем ты принял обеты

Страдальческого пути?

И смерть к тебе руки простерла…

Скажи, что было потом?

Я не знала как хрупко горло

Под синим воротником.

Прости меня, мальчик веселый,

Совенок замученный мой!

Сегодня мне из костела

Так трудно уйти домой.


Բարձր պահոցները եկեղեցու,

Ավելի կապույտ քան երկնային թաղանթը...

Ներիր ինձզվարթ տղա,

Որ բերեցի քեզ մահ..

Կլոր հարթակի վարդերի համար,

Քո հիմար նամակների համար,

Ինքնավստահ և խորամանկ լինելու համար,

Գունատվել ես սիրուց:

Ես մտածում էիդու միտումնավոր ցանկանում ես լինել ինչպես մեծերը։

Ես մտածում էիտկար արատավորներին չի կարելի սիրել ինչպես հարս։

Բայց պարզվեց ամեն ինչ զուր էր։

Երբ եկան ցրտերըհետևում էիր ինձ միշտանվախ և ամենուր։

Կարծես նշաններ էիր հավաքում

Որ չեմ սիրում։ Ների՜ր.

Ինչու՞ էիր ընդունում երդումներըտանջամահ ճանապարհի

Մահը ձգվեց ձեռքերիդ..

Ասաի՞նչ եղավ հետո

Ես չգիտեի ինչքան փխրուն է կոկորդը կապույտ մանյակի տակից.

Ներիր ինձզվարթ տղա,

Տանջված սոխակ ի՜մ.

Այնքան եմ դժվարանում վերադառնալ տուն եկեղեցուց այսօր...


Ֆրենսիս  Սքոթ  Ֆիցջերալդի նամակը դստերը


Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:
Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:
Հարցեր և առաջադրանքներ:
1.Մեկնաբանիր նամակը:
Նամակը ինձ համար մի փոքր անհասկանալի և անընդունելի է: Ես չեմ հասկանում ինչպես կարող եմ ապրել չմտացելով ապագայիս մասին, եթե չմտացեմ, ապա ի՞նչ պետք է անեմ ապագայում:
2.Ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը. ապրել ներկայով չմտածել, թե հետո ինչ կլինի, չկարևորել ուրիշի կարծիքը:
Մենք բոլորս ուզենք թե չուզենք ապրում ենք ներկայով, բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ի՞նչպես պետք է ապրեմ առանց մտածելու ապագաիս մասին: Համաձայն եմ, որ անցյալը պետք է թողնել այնտեղ որտեղ մնացել է, բայց նույնը չեմ կարող ասել ապագայի մասին: Ես իհարկե հասկանում եմ, որ ոչ մեկս չունենք ապագայի երաշխիք և չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ մեկ րոպե հետո, բայց եթե այդպես է ուրեմն պետք է ոչմիբան չանենք նստենք տանը և դուրս չգանք այն վախով, որ կարող է մի բան պատահի և այլևս ապագա չունենանք:
Ուրիշի կարծիքը չկարևորելու հետ ես համաձայն եմ մասսամբ: Ես չեմ ապրում ինչ որ մեկի համար և նրա կարծիքի, բայց նաև չեմ կարող անցնել որոշ հասարակ սահմաններ, որոնք կարող են անցնել դիմացինիս վրայով:
3.Ի՞նչ է երջանկությունը ըստ քեզ;
Երջանկությունը դա այն հրաշալի զգացողություններից է, որ քեզ կտրում է մի քանի րոպեյով այս աշխարհից և տանում է մի աշխարհ, որտեղ միայն քո դրական էմոցիաներն են:
4.Դու քեզ երջանիկ համարու՞մ ես:
Իհարկե, ես ունեմ այնպիսի մարդկանց ում հետ կարող եմ ինձ համարել լիովին երջանիկ և հաջողակ մարդ: Նրանք իմ ընկերներն են, իմ ընտանիքը և ինձ շրջապատող բոլոր ինձ հարազատ դարձած մարդիկ:
5. Ի՞նչ է դժբախտությունը ըստ քեզ:
Ձախորդություն, կորուստ, չարիք: Այս բառերով կարող եմ բնութագրել այդ զգացողությունը: Դա այն ամենավատ էմոցիաներից է, որը մարդուն կարող է մեկ վաևկյանում կոտրել և հետ կանգնեցնել այն որոշումներից, որ երբևէ մարդը ուզեցել է իրականեցնի:

6.Համաձա՞յն ես, որ երջանկությունն ու դժբախտությունը միայն ֆիլմերում են լինում:
Ֆիլմերն միշտ չէ, որ հորինված պատմություններ են լինում, դրանք լինում են կյանքի պատմությունների հիման վրա, այդ իսկ պատճառով ես համաձայն չեմ այդ պնդման հետ: Երջանկությունը և դժբածտությունը ինչպես արդեն ես նշեցի մարդու էմոցիա և զգացողություններ են, դրանք չեն կարող լինել միայն ֆիլմերում:


Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում
Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու:
Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով,  հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով,  դպրոցի կալվածքներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝ գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով :
Օրանգուտանի նման  սափրված մի կաթոլիկ աբբա կատարում էր պատարագի արարողությունը մաքուր գրաբար լեզվով, իսկ գյուղացի մանուկ տիրացուները երգում էին շարականները կոտրտված հայերենով: Այդ փոքրիկ բնակչության հոգեկան դաստիարակությունը ՝ մկրտություն, հարսանիք, թաղում, խոստովանանք և այլն, հանձնված լինելով Մխիթարյաններին, բոլորը կրում էին հին հայկական պատմական անուններ. օրինակ՝ դպրոցի տնտեսուհին, արևից այրված պառավ մի  իտալուհի, կոչվում էր սինյորա Վարդուհի, իսկ իր ամուսին-դռնապանը ՝ սինյոր Հմայակ :
Ամբողջ երկու ամիս աշակերտները հանգստանում էին այդ գյուղում, ամեն օր զանազան խմբերի բաժանված ՝ հեռավոր էքսկուրսիաներ կատարելով մինչև իտալական Ալպերի ստորոտը: Աշխարհի ամեն ծայրից հավաքված ուշիմ և քաջառողջ պատանիներ էին բոլորն էլ: Նրանց մեջ կային աշակերտներ Սեբաստիայից, Կահիրեից, Փարիզից , հեռավոր Բուենոս Այրեսից, Կուբանից, Թիֆլիսից և  վերջապես  Արևմտյան Հայաստանի ամենահեռավոր վայրերից : Բայց ես անմիջապես զգացի, որ այդ զանազան վայրերից եկած տղաները իրենցից ներկայացնում էին միաձույլ մի զանգված, մի տեսակ դաստիարակչական սիստեմի արդյունք: Կային և ուսանողներ եվրոպական զանազան համալսարաններից, որոնք եկել էին իրենց արձակուրդը անցկացնելու իրենց  ծերունի դաստիարակների մոտ: Բոլորը հագել էին ամառվա համազգեստ:Արձակուրդի վերջին օրերին Եվրոպայից եկավ հանգստանալու Դանիել Վարուժանը հայտնի օֆորտիստ Էդգար Շահինի հետ, ովքեր նույնպես Մխիթարյանները պատիվ ունեն իրենց սաների թվում հաշվելու: Երկար տարիներ չէի տեսել բանաստեղծ ընկերոջս. մեծացել էր, բարակ և անհավասար բեղերը ծածկել էին վրա վերին շրթունքը : Բայց միշտ նույն թախծալից աչքերն ուներ … Եվ ահա մի օր էլ ամբողջ դպրոցով վերադարձանք Վենետիկ՝ սկսելու ուսումնական տարին:​
Դպրոցը՝ Մուրատ Ռափայելյանի լիցեյը, Կարմինի կանալի վրա՝ իտալական ռենեսանսի ոճով, 17-րդ դարու սկզբներին կառուցված վաղեմի ավանդական Զենոբիա տոհմի պալատն էր: Այդ տոհմը Վենետիկի Հանրապետությանը տվել էր մեկից ավելի դոժեր, ինչպես Մոնչենիկո 4-րդը, որը հայտնի էր թուրք սուլթան Սուլեյման 3-րդի դեմ  մղած իր պատերազմներով, տվել էր նույնպես մի քանի ծովակալ, ի թիվս նրանց՝ հայտնի Ջուզեպպե Մոռոզնին, որը Լևանդի ծովամարտում ջախջախեց ու ոչնչացրեց թուրքական նավատորմիղը: Ահա թե ինչու այդ գեղեցիկ շենքը զարդարված էր թանկագին որմնանկարներով, Տիեպոլոյի ստորագրությամբ, Չելլինիի, Կանովայի ձեռագործ անդրիներով և մարմարե քանդակներով, և նրա հանդիսավոր սրահում` հնամենի թանկարժեք կարասիների կողքին, երևում էին Տինտորեստտոյի, Վերոնեզեի նման մեծամեծ վարպետների գործեր:
Մխիթարյանները այդ հնադարյան պալատը դպրոցի վերածելիս ոչ միայն չէին փոխել նրա ներքին կարգն ու սարքը, այլև հետզհետե  հարստացրել էին նրա գեղարվեստական արժեքը՝ հաջորդական  գնումներով: Իսկ գրադարանը հաշվում էր Վենետիկի լավագույներից մեկը:
….Դպրոցի ձմեռվա գավաթում երկու մեծադիր արձան էր կանգնած, մեկը՝ Ֆառնեզյան Հերակլեսի, իսկ մյուսը՝ մի անծանոթ անդրիագործի վեստալյան քրմուհին: Շատ էի սիրում այդ քրմուհուն, որի  ծալեծալ քղամիդի տակից երևում էր նրա սիրուն ու փոքրիկ տոտիկը:
…Դպրոցի առողջապահական ռեժիմը խիստ էր: Յուրաքանչյուր աշակերտ ուներ իր առանձին ննջարանը, որի մեջտեղում դրված էր ընկուզենուց մի պարզ մահճակալ, առանց բարձի, սավանի և վերմակի պառկում էինք  չոր տախտակի վրա: Սենյակը դուռ չուներ: Մինչև  արշալույս՝ անծայր միջանցքի երկայնքով դանդաղ ման էր գալիս հերթապահ հսկիչը և, մեկ-մեկ  սենյակները մտնելով, ստուգում էր աշակերտների քունը:
Շենքի ջերմաստիճանը նույնն էր պահվում, ամառ, թե ձմեռ: Ուղիղ ժամը վեցին ուժեղ թմբկահարությունը արթնացնում էր բոլորիս: Որից հետո անմիջապես պարտավոր էինք մերկ կանգնել մեր անդուռ ննջարանի շեմքին, մինչև հերթապահ-հսկիչը, որը այդ տարի մի նախկին զինվորական էր, շլանգը ձեռին՝ սառը ջրով ոտից մինչև գլուխ ողողում էր յուրաքանչյուրիս: Այդ սպարտական լոգանքից հետո թաց մարմնով ամբողջ շարան կազմած իջնում էինք գավիթը և, մի տասը րոպե վազելուց հետո մի քսան րոպե զբաղվում էինք մարմնակրթանքով, որից հետո միայն չորացած, տաքացած և կայտառ վերադառնում էինք մեր սենյակները և հագնվելով  ուրախ քրքիջներով լցնում ճաշարանի դահլիճները: Այս բոլորից հետո միայն սկսում էր դասավանդումը:​
Սովորում էի հաջող` արագությամբ յուրացնելով  ավանդված դասերը, միշտ մնալով նույն անտանելի չար պատանին: Հայ դպրության և լեզվի ավանդումը, ինչպես միշտ, Մխիթարյան   հայերը վերապահում էին իրենց` մնացյալ առարկաների համար հրավիրելով քաղաքի լավագույն մասնագետներին: Իսկ գրաբար լեզվի ավանդումը  այդ տարին հանձնված էր Քասգանդիլյանին:  Կարճահասակ, կորաքամակ, իր պարզունակ սքեմի մեջ, միշտ ցրտից դողդողացող, տարիների բեռան տակ կքած, իր նվաղ ուսերի վրա մի մեծ  գլխով, որի մանկական անխորշոմ  արտահայտությունը չէր համապատասխանում ալեզարդ երկար մազերին, ծանծաղ մորուքը միշտ քամուց տարուբեր, արագոտն և դյուրաթեք, հակառակ մեծ տարիքին, բոլորին առինքնող, աշխարհում բնակվող` սակայն ոչ աշխարհից: Հիանալի մի ծերուկ էր Քասգանդիլյանը:  Այդ փոքրիկ, մեծ մարդու ամբողջ ներքնաշխարհը պարզ արտացոլվում էր նրա աչքերում: Կյանքումս այդպիսի աչքերի չեմ հանդիպել: Երբեմն թվում էր, որ մի հինավուրց մեհյանի խորքում պլպլացող կանթեղ էին այդ աչքերը, երբեմն էլ կարծես նրանց մեջ  փայլում էին բոլոր երկինքները: Ոսկեդարյան գրաբարի ավանդումը նրան էր հանձնված, և  նա պահանջում էր իր աշակերտներից խոսել անպայման գրաբար և միայն գրաբար:  «Զի սա է, — ասում էր նա, — աղբիւր բարբառոյ մերոյ հայրենականի». և ամեն ինչ ներում էր այդ աշակերտին, որը կարողանում էր իր հետ խոսել այդ լեզվով:  Քասգանդիլյանը շատ էր հարգված քաղաքի բարձր դասից, մեծ էր նրա հմայքը և ամբողջ Իտալիայում: Գերմանիայի և Անգլիայի հայագետ պրոֆեսորների հետ թղթակցում էր միշտ գրաբար լեզվով և նրանցից մի քանիսի անձնական բարեկամն էր: Անձնական բարեկամն էր և´ Վենետիկի պատրիարք, Հռոմեական կղերի ամենակարկառուն դեմքերից մեկի` կարդինալ Ռամպոլլայի, որը հաճախ նրա հյուրն էր լինում  դպրոցում զբաղեցրած նրա խցիկում: Այդ խցիկը հին, փոշոտած մագաղաթների հետ  ամենաթանկարժեք նկարների մի լաբիրինթոս էր, որի մի անկյունում երևում էր նրա փոքրիկ, պարզունակ և համեստ մահճակալը: Իսկ նրա ընդարձակ սեղանի վրա` անհամար ձեռագրերի կույտերի մեջ, Չելլինիի ձեռագործ մի խաչելություն կար և ներսից մոմով լուսավորված մի գանգ:  Քասգանդիլյանը դասերն ավանդում էր ո´չ թե դասարանում` աշակերտների դիմաց նստած, այլ դպրոցի մարմարյա գավիթը բոլորող սյունազարդ կամարների տակ ման գալով: Ճիշտ այնպես, ինչպես հելլեն փիլիսոփաները Աթենքում: Իսկ մենք` աշակերտներս, տետրակ ու մատիտ ձեռքներիս հետևում էինք նրան, շրջապատում կամ առաջը կտրում: Դրա համար ալևոր ուսուցչի դասավանդությունը մի տեսակ ինտիմ և խելացի խոսակցության բնույթ էր կրում:
Արդեն երկու տարի է՝ աշակերտ էի Մուրադ-Ռաֆայելյան լիցեյում: Ձմեռ էր, հունվար ամսին, եթե չեմ սխալվում, և տարվա այդ եղանակին Վենետիկը` Ադրիականի թագուհին, շնորհիվ իր ջրանիստ դիրքին` հիշեցնում էր մի լալկան սգավոր կնոջ: Այդ օրվա դասախոսությունը Դավիթ Անհաղթի վերլուծումն էր և անպայման գրաբար լեզվով, իհարկե: Այդ միջոցին էր, որ Ռամպոլլայի կողմից մի սիրուն և փոքրիկ կողովի մեջ, թարմ և կանաչ տերևներով ծածկված, գեղեցիկ ելակներ նվեր բերին  Քասգանդիլյանին: Ռամպոլլան իր պալատում մի ձմեռային պարտեզ ուներ, ուր ինքն իր ձեռքով  աճեցնում էր այդ ելակները, որոնք տարվա այդ եղանակին հազվագյուտ և թանկագին նվեր էին, որով հարգո կարդինալը կամեցել էր պատվել իր ալևոր բարեկամին: Երեխայի նման ուրախացավ Քասգանդիլյանը. մեղրամոմի նման իր մատներով զգույշ վերցնելով տերևները` թաց աչքերով փառաբանում էր «ամենակալին», որպես ստեղծողի ամենայն գեղեցկություն, ի թիվս նրանց և´ելակի, որի բուրավետ համը կարծես նա ավելի հոգով էր ճաշակում, քան շրթունքներով: Բայց նկատելով, որ իրեն շրջապատող աշակերտները, փոխանակ հոգեպես ճաշակելու արարչի ստեղծած այդ պտուղները, տրամադիր էին շրթունքերով լափել, խեղճ մարդը յուրաքանչյուրիս բերանը մի-մի ելակ դնելուց հետո  սարսափով տեսավ, որ զամբյուղի հատակում մնացել է ընդամենը յոթ ելակ: Մի րոպե փնտրելուց հետո, թե ու՞մ կարող էր հանձնել այդ թանկագին մնացորդը մինչև դասավանդության վերջանալը` ամենքից ավելի վստահելին ինձ գտավ և ասաց. «Որդեակ իմ, Վահրամ, առ զզամբիւղս զայս, հանդերձ ելակաւ, որ ի մէջ զամբիւղին, և դիր ի վերայ սեղանոյ իմոյ ի խցի իմում»: Այդ միևնույնն էր, թե կատվին պանիր վստահվեր: Բայց նա երեխայի նման պարզասիրտ էր: Զամբյուղը ձեռիս արագ վազեցի մինչև շենքի երկրորդ հարկը, ուր գտնվում է Քասգանդիլյանի խցիկը: Զամբյուղը սեղանի վրա դնելուց առաջ մի երկուսը կերա իբրև վարձատրություն իմ կատարած աշխատանքի, հատակում թողնելով միայն հինգը… արագ իջա սանդուղքներից, բայց կես ճանապարհին չհասած՝ մտածեցի և եզրակացրի, որ հինգ ելակը շատ էր ալևոր ուսուցչիս տկար ստամոքսի համար, և կայծակի արագությամբ մտա կրկին անգամ նրա խցիկը և … կերա երեքը ևս: Մնաց երկուսը: Իջնում էի, այս անգամ դանդաղ քայլերով՝  առաջին անգամ զգալով, որ հակառակ ֆիզիկական օրենքների` ելակը ևս մագնիսական ձգողություն ունի… և մինչև սանդուղքների ներքևի  աստիճանը հասնելուց հետո  սկյուռի արագությամբ նորից վերև բարձրացա ու միանգամից կուլ տվի մյուս երկուսը ևս՝  այս անգամ առանց ծամելու: Բայց երբ պատրաստվում էի հեռանալ խեղճ դաստիարակիս խցիկից, խղճի խայթը արթնացավ մեջս, և ցանկանալով «դարմանել» կատարվածը՝ հավաքեցի սեղանի վրա ցրիվ եկած, քանիցս  խզված, նորից գրված, դարձյալ վերանայված և նորից գրված ձեռագիր բանաստեղծությունները, ճմռթելով դրանք, դրի զամբյուղի մեջ ելակների փոխարեն … և նույն կանաչ տերևներով ծածկեցի: Հանգիստ խղճով, թեթևացած հոգով իջա ներքև, ուր դասավանդությունը շարունակվում էր,  որին հետևեցի ուշիուշով մինչև վերջ: Բայց երբ հնչեց դասավարտման  զանգը, որից հետո սկսվում էր զբոսանքի ժամը դպրոցի պարտեզում, Քասգանդիլյանը, մոռանալով այս անգամ գրաբարի լեզուն, ժամանակակից հայերենով ասաց «Հիմա էլ ես գնամ ելակ ուտելու» ասելով, հեռացավ մեզանից: Անմիջապես զգացի կատարած հանցագործությունս և սկսեցի մտածել, թե ուր ծակամուտ պահվեմ:
Պարտեզի ճիշտ մեջտեղում, ուղիղ Քասգանդիլյանի պատուհանների առաջ, բարձրանում էր հարյուրամյա մի գեղեցիկ թմբի: Լռիկ մագլցեցի վեր, սկյուռի նման կկզեցի ծառի կատարին, որտեղից  ճյուղերի մեջ թաքնված պարզ տեսնում էի խցիկի ներսը…: Ահա զգույշ բացվեց դուռը. ձեռքերը իրար շփելով, — մի բան, որ նրա մոտ ուրախության արտահայտություն էր, — մոտեցավ զամբյուղին` երեխայի նման հրճվելով: Հետո, կարծես վախենալով, որ իրեն հանկարծ կխանգարեն, արագ վերադարձավ դեպի սենյակի դուռը և ներսից կողպեց բանալիով: Նստելով զամբյուղի առաջ՝  փոքրիկ երեխայի նման գրկեց զամբյուղը և մատներով զգույշ սկսեց բաց անել թարմ տերևները՝  աչքերը դեպի երկինք, գոհացում հայտնելով արարչին` նրա անբավ բարիքների  համար…
Անկարող եմ նկարագրել նրա աչքերի մեջ արտահայտված անակնկալ հիասթափումը, որը փոխվեց գազազած զայրույթի, և փոխարեն ակնկալված ելակների, զամբյուղի հատակում գտավ իր ճմռթված  սեփական ձեռագիրը: Այս բոլորը տեսնում էի ծառի կատարից` վախից սահմռկած, երբ հանկարծ ծերունի նահապետը բաց արեց պատուհանը և մինչև կես-մեջքը դուրս ընկնելով, ալեխառն մազն ու մորուքը քամուն տված՝ սկսեց փնտրել հանցավորին` հիշեցնելով զայրացած հայր Աստծուն ամպերի միջից` մեր հանցապարտ նախահորը փնտրելիս… Եվ ահարկու ձայնով գոռաց. « Նզովից արմատդ, Վահրամ, դու ու՞ր կաս». « Ա´ստ եմ, Հայր», գոչեցի ծառի կատարից: «Ընդէ՞ր ճաշակեցիր ելակն իմ, և առ ի՞նչ  թակեալ կաս ընդ սաղարթին թմբոյն`այս պատուականին»: «Հանցաւոր էի և թաքեայ երեսաց քոց այլև ելակն քոյ, մաքրազարդեցի, քանզի հաճոյ էր քմացս»:
Քասգանդիլյանը ամեն բան ներում էր գրաբար լեզվի քաջավարժ աշակերտին: Ներեց, իհարկե, և ինձ՝ մի քիչ ականջիս ծայրը ոլորելով միայն և ցավ հայտնելով, որ գոնե մի ելակ չեմ թողել զամբյուղի հատակին:
Սովորություն էր ամեն օր, ցերեկվա զբոսանքին երկուական խնձոր տալ աշակերտներին: Լոմբարդիան հարուստ էր խնձորով, և Մուրատյան դպրոցի կալվածքները մայր ցամաքում անսպառ խնձոր էին հայթայթում աշակերտներին: Ուշ աշնան այդ գեղեցիկ բերքը, գրեթե ամբողջությամբ, ծովի ճամփով փոխադրվում էր դպրոցի մառանը և լիովին բավարարում տեսչության «խնձորաբուժական» ձգտումներին: Եվ որովհետև ամենագեղեցիկ իրը առօրյա դառնալով միշտ մի բան կորցնում է իր արժեքից՝ այդ ավանդական պտուղը անհրապույր էր դարձել բոլորիս համար, որով ավելի շուտ գնդակ էինք խաղում, քան թե ուտում: Մառանը, ուր պահվում էր արժեքից ընկած, սակայն և պարտադիր պաշարը, գտնվում էր հսկա շենքի ներքնահարկում, և ցանցապատ պատուհաններից ընդունում էր իր պահպանման համար անհրաժեշտ թարմ օդը, որոնք բացված էին պարտեզի վրա: Զբոսնելիս տեսնում էինք խնձորների բլուրները՝ այդ լուսամուտներից, առանց պատվելու նրանց գոնե մի հարգալից որկրամոլ հայացքով…: Բայց իմ սիրելի ընկերը, Գրիգոր Լաքքան, նույն կարծիքին չէր. նրա գնահատումը դեպի այդ ոսկեգույն պտուղները՝ պաշտամունքի էին հասնում, և չբավարարվելով մեր բաժին մի քանի տասնյակ խնձորից, որ զիջում էիք նրան, համոզեց ինձ մեխով զինված մի փայտով զբոսանքի ժամանակ մառանի լուսամուտից օրական մի քանի տասնյակ ևս որսալ այդ խնձորներից: Չանցավ մի քանի շաբաթ, և խնձորի բլուրները սկսեցին իջնել վրդովեցուցիչ արագությամբ: Այս երևույթից սարսափած՝ մառանապետ աղբայր Պիոսը, ցանկանալով անպայման այդ անբնական երևույթին վերջ դնել և բռնել հանցավորին, հանճարեղ հղացում ունեցավ՝ զբոսանքի պահին թաքնվել պտուղների կույտի տակ: Արժանապատիվ Պիոսը ճաղատ էր, և այդքան խնձորների մեջ կարելի էր զանազանել նրա գլուխը խնձորից: Իսկ ես իմ ընկերոջ անհագուրդ ախորժակը գոհացնելու բարի ցանկությամբ, խնձորները որսալիս, իհարկե, մեխով հանդիպեցի նրա գլխին:
Պիոսը, արյուն լվա դուրս պրծնելով խնձորների տակից, շտապեց հայտնել եղելությունը տեսչին: Դա թեև խնձորների գոնե մի մասը փրկեց Լաքքայի ամենակուլ կոկորդից, բայց մի անգամ ևս համոզեց իմ դաստիարակներին, որ խստագույն պատիժն անգամ անընդունակ էր ուղղել ինձ:
Այս անգամ դպրոցի «Պատժո տախտակի» վրա, ուր միշտ փայլում էր կավիճով գրված՝ իմ անունը, տեսչի կարգադրությամբ փորագրվեց որպես հավիտենական մեղադրանք անտանելի աշակերտիս:
Աղբյուրը`  Վահրամ Փափազյան «Հետադարձ հայացք»

04.09.2019
Մեր նախագիծը

Թարգմանչական նախագիծ՝ Ծանոթանում ենք օտարերկրյա պարերին:

Նախագծի նպատակը՝ Ավելի մոտիկից ծանոթանալ պարարվեստին:

Խնդիրները՝ Պարը մարդկանց բարդույթներից ազատում է, մարմինը փոխվում է, մարդը դառնում է ավելի կիրթ, լեզուն զարգանում է, խոսում ենք ավելի կիրթ:

Ընթացքը՝ Արտասահմանյան աղբյուրներից հավաքում ենք նյութեր և թարգմանում հայերեն:

Արդյունքը՝


Türk halk oyunları, Türkiye sınırları içerisinde yapılan halk danslarıdır. Türkiye'de çeşitli biçimlerde yapılan çok çeşitli halk oyunları türleri vardır ve bunlar her bölgenin kültürel yapısını yansıtır. Erzurum'da "Bar", Doğu ve Güneydoğu'da "Halay", Trakya'da "Hora", Karadeniz'de "Horon", Konya'da ve çevresinde "Kaşık oyunları", Kars ve Ardahan'da "Lezginka" bunların en bilinen örnekleridir.

 Թուրք ժողովրդական պարեր: Թուրքիայի սահմաններում պարում են ժողովրդական պարեր: Թուրքիայում կան շատ տարբեր ձևերով ներկայացված ժողովրդական պարեր և նրանք արտացոլում են մշակութային կառուցվածքը յուրաքանչյուր մարզում: Էրզրումում ՝ "Բար", արևելքում և հարավ-արևելքում, "Հորան", Թրակիայում "Հորա", Սև ծովում "Հորոն", Քոնիայում և նրա շուրջը "Գդալ խաղեր", Կարսում և Արդահանում "Լեզգինկա" սրանք ամենահայտնի օրինակներ են:


Ժամկետը՝ 04.09.2019-09.09.2019

Մասնակիցներ՝ Մոնիկա Բաբայան, Կարինա Թովմասյան, Աննա Ստեփանյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Եզոպոս

Մարնեուլի

Շահամիր Շահամիրյան