Հովհաննես Թումանյանի օրեր

Տես այստե՛ղ-Ամառային երեկո

ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ

Ամռան գիշերվա երկինքն աստղալի,

Յուր հսկայական վըրանի ներքո

Գրկած շարքերը բարձր լեռների,

Պատմում է երկրին մեծությունն աստծո։


Եվ բարիքներով լցված-լիացած

Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,

Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած

Փառաբանում է մեծազոր տերին։


Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,

Ամեն մի տերև, ամեն շընչավոր...


Комментарии

Популярные сообщения из этого блога

Եզոպոս

Մարնեուլի

Շահամիր Շահամիրյան