Վահան Տերյանի օրեր

Տերյանը իմ ընտանիքում

Տես այտեղ՛<<Տերյանը իմ ընտանիքում>>

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….


Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։


Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար



Սարի ետևում շողերը մեռան.

Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.

Տխուր երեկոն զարկել է վրան.

Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.

Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.

Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.

Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,

Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.

Սև տագնապները իմ սիրտը լցրին.

Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,

Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,

Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,


Կարոտիդ կանչը չի հասնի նրան...

Комментарии

Популярные сообщения из этого блога

Եզոպոս

Մարնեուլի

Շահամիր Շահամիրյան