Сообщения

Сообщения за 2017

Հանդիպում

16.11 Հանդիպում  Այսօր, ժամը՝ 11:30 – ին, տեղի ունեցավ հանդիպում<<ՙՙԷդիթ Պրինտ >> ՚ հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի և խմբագիր Լուսինե Համբարյանի հետ: Հանադիպման ընթացքում եղան հարցեր: Մենք արդեն պատրաստել էինք հարցեր՝ նրանց ուղղելու համար: Նրանք նույնպես մեզ հարցեր էին տալիս, և մենք սիրով պատասխանում էինք: Ես քանի որ կարդացել էի ամբողջը և նաև ֆիլմն էի դիտել, ինձ ավելի հեշտ էր պատասխանել հարցերին: Ինձ շատ դուր եկավ հանդիպումը: Նրանք խոսում էին շատ բովանդակալից և հարցերն էլ շատ հետաքրքիր էին:  

Ճամփորդություն

Изображение
01.11 - ին ժամը 9:30 մենք բուլղարացիների հետ միասին ուղևորվեցինք դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:Բուլղարացիների հետ այնտեղի լայնարձակ հրապարակում  պարեցինք մեր ազգագրական պարերը լուսանկարվեցինք և անցանք առաջ:Մայր աթոռից դուրս եկանք և մեր ճանապարհը շարունակվեց դեպի Սարդարապատի հուշահամալիր:Այնտեղ մեզ մանրակրկիթ ներկայացրեցին ամեն ինչը:Թանգարանն ուներ 70000-ից ավելի թանգարանային առարկաների հավաքածու:Անմիջապես հետո մենք ուղևորվեցինք դեպի Մեծամորի թանգարան:Պեղումների միջոցով հայտնաբերել էին մարդու կմախք և մի քանի դատարկ կուժ:Մենք մտածում էին, որ այդ կուժերի մեջ եղել էին հին գանձեր:Այսպիսով մենք մեր օրը անցկացրեցինք ուղղակի հիանալի և մեր բուլղարացի ընկերների հետ հետ վերադարձանք Երևան: Ֆոտոշարք

Պատմություն

10․10․2017 Տնային աշխատանք Դաս․4-5 Ազատագրական շարժումները XVII դարի 30-80- Ական Թվականներին Հայկական ինքնավարությունն Արցախում (Խամայի մելիքություններ)։ Աֆղանների և թուրքերի դեմ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահանազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ 1735թ․ հունիսին Եղվարդի հայտնի ճակատամարտում պարտության մատնելով թուքերին ՝ Նադիրը ստիպեց օսմանյան հրամանատարության զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով ՝ դարձրեց առանձին վարչական միավոր (1736թ․)։ Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ, Ջյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ,սկսեցին անվանել Խամայի (հինգ) մելիքություններ։ Մելիքությունների կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը ։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զինուժը ՝ 1000-1500 զինվոր։ Արցախի ինքնավարությունը մարմնավորում էր նաև հոգևոր իշխանությունը ՝ Գանձասարի կաթողիկոսությունը, որն իր հերթին նպաստում էր ինքնավարության ամրապնդմանը։ Արա...

Աշու՜ն է

Изображение
22.10.2017 Աշու՜ն է Վահան Տերյան ԱՇՈՒՆ Մեգ է, անձրև ու մշուշ Իմ այգում մերկ, Դառը թախիծ ու վերհուշ, — Անվախճան երգ։ Հողմն է լալիս թփերում Մերկ ու վտիտ. Ցուրտ է, խավար է հեռուն Եվ անժպիտ։ Սիրտըս թախծոտ ու խոցոտ, Հոգիս հիվանդ, — Ո՞վ արևոտ ու բոցոտ Կըվառե խանդ։ Տունըս ավեր ու խավար՝ Օրըս անլույս, Ո՞վ կըվառե ոսկեվառ Երազ ու հույս…. Համո Սահյան «Ուշ աշնան երգը» Չվող թռչուններն անցան գնացին Պարան առ պարան, Շարան առ շարան անցան գնացին: Ականջների մեջ Վերջին որոտի կանչերը տարան Ու վերջին կանաչ-կարմիրը տարան Իրենց թևերին: Աչքերում իրենց թափուր մնացած Բույն-օջախների պատկերը տխուր Եվ կտուցներին` իրենց թափառիկ, Անգուշակելի ծիվ-ծիվը տարան: Չվող թոչուններն անցան գնացին Շարան առ շարան… Մնացողները կծիկեն դառնում Թրջվելու վախից Եվ կամաց-կամաց բներն են քաշվում: Ծառերը մրսած մատների վրա Իրենց քրքրված ստվեր-կմախքի Կողերն են հաշվում: Մի ուշքը շաղված շնչահատ քամի, Շուրթերի վրա Խոնավ շրշյունը խազալ-խաշամի, Սատանան գիտի թե ո՞ւր է տանում: Ցուրտ է, կմեռ...

Դավիթ-Բեկ

Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIII դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջդրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրաել օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղվանների ապստամբությունը , 1772 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերիհայտնվելը, ինչպես նաև հայ-վրացական զինակցությ...

Իսրայել Օրի

17-18 րդ դարերում ապրած հայտնի ազատագրական գործիչ Իսրայել Օրին  առաջին դիվանագետն էր, որ վերանայեց Հայաստանի ազատագրության հասնելու, այդ ժամանակաշրջանում, ավանդական և անհեռանկարային քայլերը: Նրա գործունեությունը հիմնականում կապված է Ռուսաստանի, Ռուսական արքունիքում վարած բանակցությունների հետ: 1699 թ-ի ապրիլի չորսին Օրին հասնում է Էջմիածին, այցելում Նահապետ կաթողիկոսին: Այս այցը հիմնավորված էր նրանով, որ Օրիի Արևմուտքին առաջարկած ծրագրում մեծ դեր ուներհայ ժողովրդի կրոնական կենտրոնը: Սակայն հանդիպում է կաթողիկոսի բացասական վերաբերմունքին, որը ըստ մելիքների գալիս էր նրա անհավատներին նվիրված լինելու, Պարսկաստանի հետ համագործակցելու պատճառներից:...

Շահամիր Շահամիրյան

Շահամիր Շահամիրյան Շահամիրյանը «Որոգայթ փառաց» աշխատության հեղինակն է։ Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար  1771 թվականին  Մադրաս քաղաքում հիմնել է հայկական տպարան, որտեղ 1772 թվականին լույս է տեսնում  Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը։ 1773 թվականին հրատարակվում է, Որոգայթ փառաց» գիրքը, որը օտար լծից ազատագրելուց հետո ստեղծվելիք ապագա հայկական պետության կառավարման  համար նախատեսված օրենքների ժողովածու էր։ Ըստ Շահամիրյանի, հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից...