Ճամփորդություն
01.11 - ին ժամը 9:30 մենք բուլղարացիների հետ միասին ուղևորվեցինք դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:Բուլղարացիների հետ այնտեղի լայնարձակ հրապարակում պարեցինք մեր ազգագրական պարերը լուսանկարվեցինք և անցանք առաջ:Մայր աթոռից դուրս եկանք և մեր ճանապարհը շարունակվեց դեպի Սարդարապատի հուշահամալիր:Այնտեղ մեզ մանրակրկիթ ներկայացրեցին ամեն ինչը:Թանգարանն ուներ 70000-ից ավելի թանգարանային առարկաների հավաքածու:Անմիջապես հետո մենք ուղևորվեցինք դեպի Մեծամորի թանգարան:Պեղումների միջոցով հայտնաբերել էին մարդու կմախք և մի քանի դատարկ կուժ:Մենք մտածում էին, որ այդ կուժերի մեջ եղել էին հին գանձեր:Այսպիսով մենք մեր օրը անցկացրեցինք ուղղակի հիանալի և մեր բուլղարացի ընկերների հետ հետ վերադարձանք Երևան:
Ֆոտոշարք
Ֆոտոշարք
Комментарии
Отправить комментарий