Դավիթ-Բեկ
Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIII դարի սկզբերին իրանական խաների
բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային
ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։
1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջդրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրաել օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղվանների ապստամբությունը , 1772 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերիհայտնվելը, ինչպես նաև
հայ-վրացական զինակցությանառկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեցՎրաց թագավոր Վախթանգ
VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1772 թվականի վերջին միխումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից
Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։
Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը։
Դավիթ- Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր
գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ-Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման,
նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հերոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ-Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող
հայմելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև
Դավիթ-Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու
բնակավայրերը։
Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետմղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում
նա
ստեղծեց հայկական իշխանություն, որիկենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ-Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռվածէ եղել տարբեր շրջաններում, իսկ
վտանգի
դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ-Բեկի զորքերը Նախիջևանի
և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։
Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ-Բեկի զորքի հետ, պարտվել և ետեն քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է
գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ-Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ-Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ-Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ-Բեկը կապ հաստատեց Ատրբատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ-Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ-Բեկին
փոխարինեց Մխիթար Սպարապետը։

Комментарии
Отправить комментарий