Իսրայել Օրի

17-18 րդ դարերում ապրած հայտնի ազատագրական գործիչ Իսրայել Օրին  առաջին դիվանագետն էր, որ վերանայեց Հայաստանի ազատագրության հասնելու, այդ ժամանակաշրջանում, ավանդական և անհեռանկարային քայլերը: Նրա գործունեությունը հիմնականում կապված է Ռուսաստանի, Ռուսական արքունիքում վարած բանակցությունների հետ: 1699 թ-ի ապրիլի չորսին Օրին հասնում է Էջմիածին, այցելում Նահապետ կաթողիկոսին: Այս այցը
հիմնավորված էր նրանով, որ Օրիի
Արևմուտքին առաջարկած ծրագրում մեծ դեր ուներհայ ժողովրդի
կրոնական կենտրոնը: Սակայն հանդիպում է կաթողիկոսի բացասական վերաբերմունքին, որը ըստ մելիքների գալիս էր նրա անհավատներին նվիրված լինելու,
Պարսկաստանի հետ համագործակցելու պատճառներից: Նահապետը համարվում էր, եթե ոչ արդեն կաթոլիկացած, ապա գոնե կաթոլիկության կողմնակից մեկը, ով, ըստ կաթոլիկ գրողների, իր
հպատակությունն էր հայտնել Հռոմի Պապին: Այնուհետև նա շտապում է Ղարաբաղ՝
մելիքների
մոտ: Մելիաքական դասի մեջ ամենաազդեցիկներից մեկը Մելիք-Սաֆրազն էր, ում և Օրին պատմում է իր ով լինելու և իր հետագա ծրագրերի մասին պայմանով, որ այն, ինչ կպատմի գաղտնիք է: Այսպիսով՝ Օրին Մելիք-Սաֆրազի և էլի մի քանի մելիքների հետ մեկնում է Գանձասար՝ Փիլիպոս կաթողիկոսին հանդիպելու: Ինոկենտիոս Պապին ուղարկած գրությունում մելիքները պատմում են, որ իմանալով Փիլիպոսի վերաբերմունքը այսպիսի հարցերին, նրանք խորհուրդ տվեցին Օրիին մինչև վերջ չբացահայտել ծրագիրը:
Սակայն Օրին առաջարկեց լռել և լսել իրեն: Կաթողիկոսը միանշանակ դրական ընդունեց Վիլհելմի Հայաստանն ազատագրելու ծրագիրը մինչև այն պահը, երբ տեղեկացավ, որ կուրֆյուրստը միառժամանակ պիտի վերահսկի կատարվող աշխատանքը , ֆինանսական միջոցները և այլն: Բանակցությունը վերածվեց դավանաբանական վեճի, Գանձասարը հրաժարվում էր ընդունել կաթոլիկություն:
Օրին, իհարկե, սկսեց ապացուցել կաթոլիկության միակ ճշմարիտ կրոնը լինելու փաստը` հին ու
նոր կտակարաններից մեջբերումներ արեց և այլն: Վեճը թեժացավ վերածվեց կռվի, մելիքները
Օրիին հորդորեցին հեռանալ Գանձասարից: Այս իրադարձությունը միառժամանակ կասկածելի է:
Հնարավոր է, որ մելիքները դրանով պարզապես ուզում էին Օրիի անձը գովել, ցույց տալ նրա կազմված ծրադրի և կաթոլիկության հանդեպ նվիրվածությունը: Երկու խոշոր կրոնական կենտրոններն էլ դեմ էին Օրիի ծրագրերին: Սակայն Օրիի հետ Եվրոպա պիտի մեկներ երկրի ներկայացուցիչներից մեկը: Զգուշանալու և Վիլհելմի մոտ կասկածներ չհարուցելու
համարմելիքները պնդում էին, որ այդ մեկը պիտի հոգևորական լինի: Ի վերջո Անգեղակոթի մոտ գտնվող Ս. Հակոբ վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանյանը Օրիի հետ մեկնելո համաձայնություն տվեց: Ուրեմն՝ այս հարցը լուծված էր: Օրին մելիքների հետ կրկին տեղափոխվեց Անգեղակոթ գյուղ, որտեղ տեղի ունեցավ մոտ քսան օր տևած ժողով: Այստեղ քննարկվեցին մի շարք գաղտնի, դիվանագիտական հարցեր: Նշենք, որ ժողովին
մասնակցում էինտասնմեկ հոգի: Կարելի է ասել, որ այս ժողովի ընթացքում կազմված ծրագրով սկիզբ էր դրվում Եվրոպայի հետ բանակցություններին: Այնուամենայնիվ Օրին հասկանում էր, որ պետք չէ
միայն Եվրոպայի հետ հույսեր կապել: Ուստի կարողացավ մելիքներին համոզել և նույն
հարցով
մի խնդրագիր էլ Ռուսաց ցար Պետրոս Մեծին ուղարկել: Մելիքները խնդրում էին այդ ժամանակներում հզորացող Ռուսաստանից գալ և ազատագրել իրենց հայրենիքը:
Ըստ այդ ծրագրի, ստեղծվող Հայաստանի թագավորը պիտի հայ լիներ, իսկ Ռուսաստանը
պիտի
միայն հովանավորի դերում հանդես գար: Օգնության դիմաց կար միայն մի խոստում, որը հնազանդությունն էր: Այս խնդրանքը հայերին ձեռնտու էր նրանով, որ բացակայում էր դավանափոխության հարցը: Մյուս կողմից էլ, Եվրոպայի հետ ավելի շատ էր կարելի հույսեր կապել, քանի որ նախ՝ ազատագրության դիմաց «վճարելու էին» և երկրորդ՝ Վիլհելմը
որոշակի քայլեր արել էր ազատագրությունն իրագործելու համար: Եվ պարզ է, որ դավանափոխությունն
ուՎիլհելմի գահակալությունը մելիքների սրտով չէր, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե զգացմունքների ու սկզբունքների մասին, այլ քաղաքականության ու քաղաքական շահի:
Օրին երկար չմնաց Պարսկաստանում: Պետրոս Մեծի հրամանով նա իր հետ պիտի տաներ
քսան
հայ մետաքսագործների ընտանիք, զանազան իրեր և ընծաներ: Ուստի այդ ամենը
Աստրախանտեղափոխելու համար նա Պետրոսից խնդրեց չորս նավ, սակայն ստացավ միայն
երկուսը: Նավերից մեկը տեղ հասավ, մյուսը, որում Օրին էր, փոթորիկի պատճառով
խորտակվեց:
Օրին և նավում գտնվող մյուսները կարողացան ափ դուրս գալ: Ստիպված էին ձմեռն անցկացնել Նիզովոյում: Ընթացքում կապ էր պահպանում Մինաս վարդապետի հետ, տեղեկանում իրավիճակի մասին: Հիշենք, որ Եսայի Հասան Ջալալյանը իր երկու եպիսկոպոսներով նույնպես միացել էր Օրիին: Ի վերջո նրանք 1711թ.-ին բարեհաջող հասնում են Աստրախան, որտեղ
Օրին Մոսկվա մեկնելու պատրաստություն էր տեսնում: Աստրասխան հասնելուց մեկ ամիս անց հանկարծամահ է լինում: 1711 թ նոյեմբերի յոթի գրությամբ Պետրոս Մեծին հայտնում են, որ «Հռոմեական Պապի դեսպան Իսրայել օրին իր մարդկանցով ծովային ճանապարհով նավով եկել է Աստրախան և ապրել է ամսից քիչ ավելի ժամանակ և մահացել օգոստոս ամսում ու թաղվել հայկական ծեսով Աստրախանում, Հայոց եկեղեցու մոտ»: Թաղման կարգը կատարեց Եսայի կաթողիկոսը, ով Օրիի մահվանից հետո չշարունակեց իր ճանապարհը և վերադարձավ Գանձասար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Եզոպոս

Մարնեուլի

Շահամիր Շահամիրյան