Сообщения

Ավետիք Իսահակյան

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրեն...

Թարգմանչաց տոն. Գրաբարի շաբաթ

Գրիգոր Նարեկացի  Մեղեդի ծննդյան Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ. Շողն է նման լուսացնցուղ այգաբացի: Թափվում էին այտերից վառ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր. Գեղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում Հուզավարար կենսատու սեր: Կամար կապած թևերը գիրգ՝ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, Ելևէջներն հյուսում իրար. Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին: Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում. Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ. Շողում էին նույն կենսավառ Սիրով չքնաղ ու գինեթույր Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր: Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ, Ոլորք առած եռահյուսակ՝ Բոլորվել են այտերի շուրջ. Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված, Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ: Բուրում էր նա կնդրուկի պես Աստվածային հրով լցված մի բուրվառի. Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ: Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի Գույներով էր ոսկեշողում. Գոտին կամար, արծաթափայլ, Ոսկետտուն ու նրբակերտ՝ Պաճուճված էր...

Կոմիտասյան օրեր

Մուշեղ Գալշոյան            ՍՊԱՍՈԻՄ          Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:      ''Le Mercure musical'' ամսագրի նո՜ր համարը, - դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, - վերջի՜ն համարը:                Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.      - Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզա...

Հանդիպում

16.11 Հանդիպում  Այսօր, ժամը՝ 11:30 – ին, տեղի ունեցավ հանդիպում<<ՙՙԷդիթ Պրինտ >> ՚ հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի և խմբագիր Լուսինե Համբարյանի հետ: Հանադիպման ընթացքում եղան հարցեր: Մենք արդեն պատրաստել էինք հարցեր՝ նրանց ուղղելու համար: Նրանք նույնպես մեզ հարցեր էին տալիս, և մենք սիրով պատասխանում էինք: Ես քանի որ կարդացել էի ամբողջը և նաև ֆիլմն էի դիտել, ինձ ավելի հեշտ էր պատասխանել հարցերին: Ինձ շատ դուր եկավ հանդիպումը: Նրանք խոսում էին շատ բովանդակալից և հարցերն էլ շատ հետաքրքիր էին:  

Ճամփորդություն

Изображение
01.11 - ին ժամը 9:30 մենք բուլղարացիների հետ միասին ուղևորվեցինք դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:Բուլղարացիների հետ այնտեղի լայնարձակ հրապարակում  պարեցինք մեր ազգագրական պարերը լուսանկարվեցինք և անցանք առաջ:Մայր աթոռից դուրս եկանք և մեր ճանապարհը շարունակվեց դեպի Սարդարապատի հուշահամալիր:Այնտեղ մեզ մանրակրկիթ ներկայացրեցին ամեն ինչը:Թանգարանն ուներ 70000-ից ավելի թանգարանային առարկաների հավաքածու:Անմիջապես հետո մենք ուղևորվեցինք դեպի Մեծամորի թանգարան:Պեղումների միջոցով հայտնաբերել էին մարդու կմախք և մի քանի դատարկ կուժ:Մենք մտածում էին, որ այդ կուժերի մեջ եղել էին հին գանձեր:Այսպիսով մենք մեր օրը անցկացրեցինք ուղղակի հիանալի և մեր բուլղարացի ընկերների հետ հետ վերադարձանք Երևան: Ֆոտոշարք

Պատմություն

10․10․2017 Տնային աշխատանք Դաս․4-5 Ազատագրական շարժումները XVII դարի 30-80- Ական Թվականներին Հայկական ինքնավարությունն Արցախում (Խամայի մելիքություններ)։ Աֆղանների և թուրքերի դեմ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահանազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ 1735թ․ հունիսին Եղվարդի հայտնի ճակատամարտում պարտության մատնելով թուքերին ՝ Նադիրը ստիպեց օսմանյան հրամանատարության զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով ՝ դարձրեց առանձին վարչական միավոր (1736թ․)։ Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ, Ջյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ,սկսեցին անվանել Խամայի (հինգ) մելիքություններ։ Մելիքությունների կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը ։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զինուժը ՝ 1000-1500 զինվոր։ Արցախի ինքնավարությունը մարմնավորում էր նաև հոգևոր իշխանությունը ՝ Գանձասարի կաթողիկոսությունը, որն իր հերթին նպաստում էր ինքնավարության ամրապնդմանը։ Արա...

Աշու՜ն է

Изображение
22.10.2017 Աշու՜ն է Վահան Տերյան ԱՇՈՒՆ Մեգ է, անձրև ու մշուշ Իմ այգում մերկ, Դառը թախիծ ու վերհուշ, — Անվախճան երգ։ Հողմն է լալիս թփերում Մերկ ու վտիտ. Ցուրտ է, խավար է հեռուն Եվ անժպիտ։ Սիրտըս թախծոտ ու խոցոտ, Հոգիս հիվանդ, — Ո՞վ արևոտ ու բոցոտ Կըվառե խանդ։ Տունըս ավեր ու խավար՝ Օրըս անլույս, Ո՞վ կըվառե ոսկեվառ Երազ ու հույս…. Համո Սահյան «Ուշ աշնան երգը» Չվող թռչուններն անցան գնացին Պարան առ պարան, Շարան առ շարան անցան գնացին: Ականջների մեջ Վերջին որոտի կանչերը տարան Ու վերջին կանաչ-կարմիրը տարան Իրենց թևերին: Աչքերում իրենց թափուր մնացած Բույն-օջախների պատկերը տխուր Եվ կտուցներին` իրենց թափառիկ, Անգուշակելի ծիվ-ծիվը տարան: Չվող թոչուններն անցան գնացին Շարան առ շարան… Մնացողները կծիկեն դառնում Թրջվելու վախից Եվ կամաց-կամաց բներն են քաշվում: Ծառերը մրսած մատների վրա Իրենց քրքրված ստվեր-կմախքի Կողերն են հաշվում: Մի ուշքը շաղված շնչահատ քամի, Շուրթերի վրա Խոնավ շրշյունը խազալ-խաշամի, Սատանան գիտի թե ո՞ւր է տանում: Ցուրտ է, կմեռ...