Պատմություն
10․10․2017 Տնային աշխատանք Դաս․4-5 Ազատագրական շարժումները XVII դարի 30-80- Ական Թվականներին Հայկական ինքնավարությունն Արցախում (Խամայի մելիքություններ)։ Աֆղանների և թուրքերի դեմ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահանազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ 1735թ․ հունիսին Եղվարդի հայտնի ճակատամարտում պարտության մատնելով թուքերին ՝ Նադիրը ստիպեց օսմանյան հրամանատարության զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով ՝ դարձրեց առանձին վարչական միավոր (1736թ․)։ Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ, Ջյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ,սկսեցին անվանել Խամայի (հինգ) մելիքություններ։ Մելիքությունների կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը ։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զինուժը ՝ 1000-1500 զինվոր։ Արցախի ինքնավարությունը մարմնավորում էր նաև հոգևոր իշխանությունը ՝ Գանձասարի կաթողիկոսությունը, որն իր հերթին նպաստում էր ինքնավարության ամրապնդմանը։ Արա...