Հետաքրքիր օր վրաց ընկերների հետ Վրաստանի քաղաք Լագոդեխիից ժամանած մեր ընկերների հետ փետրվարի 15-ին մեկնեցինք Էջմիածին: Այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ եկեղեցի, հետո քայլեցինք դեպի Սբ.Գայանե: Էջմիածնից հետո եղանք Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանում:
Сообщения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ: Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու: Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով, հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով, դպրոցի կալվածքներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝ գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով : Օրանգուտանի նման սափրված մի կաթոլիկ աբբա կատարում էր պատարագի արարողությունը մաքուր ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Թելավ Թելավը քաղաքի պաշտոնական կարգավիճակ է ստացել 1801 թ., սակայն հիմնադրվել է ավելի վաղ: Երկար ժամանակ համարվել է երկրի գլխավոր տնտեսական կենտրոններից մեկը, այստեղ են հատվել Արևմուտքի և Արևելքի առևտրական գլխավոր ճանապարհները: Թելավի շուկան բուրում է վրացական գույնզգույն համեմունքներով: հայերը Թելավում հաստատվել են դեռևս 18-րդ դարից, երբ Հերակլ Բ թագավորը 200 հայ ընտանիքների Գանձակից (այժմ՝ Կիրովաբադ, Ադրբեջան) տեղափոխել է Թելավ: «Հերակլ Բ-ն դա հատուկ է անում, որպեսզի ռազմական գործողությունների հետևանքով ավերված քաղաքը նորից վերածնվի, իսկ հայերը հայտնի էին որպես լավ արհեստավորներ ու առևտրականներ, ինչի արդյունքում էլ Թելավն սկսում է ծաղկել՝ դառնալով արհեստների ու առևտրի կենտրոն»:
Դեպի Ջերմուկ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ազդակիր համայնքների մասին Իրավաբան Արթուր Գրիգորյանը խոսել է ազդակիր համայնքների խնդիրների մասին՝ նշելով, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանը եւս ազդակիր տարածք է համարվում. հետեւաբար՝ Սեւանի բնակիչները եւս պետք է մաս կազմեն ազդակիր համայնքներին՝ օգտվելով դրանից բխող բոլոր իրավունքներից: Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նկատել է, որ Սեւանը ազդակիր համայնք չհամարելու որոշումը ՀՀ կառավարության կողմից է եղել, քանի որ հանքի շահագործումը, հաշվի առնելով ենթակառուցվածքների տեղադիրքը, Սեւանի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Անդրադառնալով բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի բարձրացրած հարցին, թե ցիանիդային տեխնոլոգիայի կիրառումը կնպաստի Սեւանա լճի ջրերի աղտոտմանը՝ Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահն ասել է. «Մենք հետազոտություն ենք իրականցրել, որը շուտով կհրապարակվի՝ որպես շրջակա միջավայրի ազդեցության գնահատական: Այդ վերլուծությունը եւս փաստում է, որ Սեւանա լճի որեւէ աղտոտում երբեւէ չի լինի, իսկ հանքին ու կույտային տարրալվաց...
Մեր նախագիծը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
04.09.2019 Մեր նախագիծը Թարգմանչակա ն նախագիծ՝ Ծ անոթ անում ենք օտարերկրյա պարերին : Նախագծի նպատակը՝ Ավելի մոտիկից ծանոթանալ պարարվեստին: Խնդիրները՝ Պարը մարդկանց բարդույթներից ազատում է, մարմինը փոխվում է, մարդը դառնում է ավելի կիրթ: Արդյունքը՝ Լեզվի զարգացում, խոսելու կիրթ ձև: Ընթացքը՝ Արտասահմանյան աղբյուրներից հավաքում ենք նյութեր և թարգմանում հայերեն: Ժամկետը՝ 04.09.2019-09.09.2019 Մասնակիցներ՝ Մոնիկա Բաբայան, Կարինա Թովմասյան, Աննա Ստեփանյան
Ավետիք Իսահակյան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրեն...
Թարգմանչաց տոն. Գրաբարի շաբաթ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Գրիգոր Նարեկացի Մեղեդի ծննդյան Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ. Շողն է նման լուսացնցուղ այգաբացի: Թափվում էին այտերից վառ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր. Գեղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում Հուզավարար կենսատու սեր: Կամար կապած թևերը գիրգ՝ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, Ելևէջներն հյուսում իրար. Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին: Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում. Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ. Շողում էին նույն կենսավառ Սիրով չքնաղ ու գինեթույր Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր: Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ, Ոլորք առած եռահյուսակ՝ Բոլորվել են այտերի շուրջ. Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված, Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ: Բուրում էր նա կնդրուկի պես Աստվածային հրով լցված մի բուրվառի. Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ: Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի Գույներով էր ոսկեշողում. Գոտին կամար, արծաթափայլ, Ոսկետտուն ու նրբակերտ՝ Պաճուճված էր...