Համո Սահյան
Տես այստե՛ղ Ինչ է մնում ԻՆՉ է ՄՆՈԻՄ Նստել ես ու միտք ես անում , Թե հիմա քեզ ի՞նչ է մնում Քո այնքան առած - տվածից , Քո այնքան արած - դրածից։ Քո այնքան արած - դրածից Ոչ մի բուռ բարիք է մնում , Ոչ մի բուռ մոխիր ու կրակ , Ոչ տուն ու տանիք է մնում։ Մի հոգնած ալիք է մնում Քո կանաչ - կարմիր հեղեղից , Քո կանաչ - կարմիր օրերից Մի մամռած տարիք է մնում: