Сообщения

Сообщения за февраль, 2016

Թումանյանի գրելու ոճը

Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը շատ հետաքրքիր է ստեղծագործում , որովհետև նա տարբերվում է ուրիշ գրողների ոճից : Իմ կարծիքով ուրիշ գրողները գրում են ավելի տխուր : Թումանյանը նույնպես ունի տխուր բանաստեղծություններ , բայց նրա բանաստեղծությունների մեծ մասը ավելի ուրախ է , ծաղկուն է , վառ է : Նրա բանաստեղծությունները ավելի նման են Գարնան : Բոլոր գրողներ էլ եղել են բարի , բայց իմ համար Թումանյանի մեջ ուրիշ մի բարություն , հոգատարություն կա : Նրա ստեղծագործությունները կարդում եմ շատ մեծ որոգևորությամբ : Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները : Հատկապես նրա բալլադները :

Հովհաննես Թումանյանի օրեր

Տես այստե՛ղ- Ամառային երեկո ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ Ամռան գիշերվա երկինքն աստղալի, Յուր հսկայական վըրանի ներքո Գրկած շարքերը բարձր լեռների, Պատմում է երկրին մեծությունն աստծո։ Եվ բարիքներով լցված-լիացած Երկիրն ունկնդիր երկնքի ճառին, Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած Փառաբանում է մեծազոր տերին։ Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր, Ամեն մի տերև, ամեն շընչավոր...

Վերլուծություն

Թումանյանի պատգամը Աշխարհքին ու մարդկան արևի պես նայեք: Թումանյանը այս տողերով ուզում է ասել,որ մարդկանց պետք է ժպիտով նայել,պետք է մարդուն վատ խոսքեր չասես:Թումանյանին շատ մարդիկ ասում էին արև,որովհետև նա միշտ մարդկանց օգնում էր, չէր նեղացնում,նա երբեք կռիվ չէր անում, այլ փորձում էր հարթել կռիվները:Ես այս տողերի հետ համաձայն եմ,որովհետև եթե մարդկանց ժպիտով չնայես, նրանց անընդհատ նեղացնես, բոլորը չեն շփվի այդպիսի մարդկանց հետ:

Վահան Տերյանի օրեր

Изображение
Տերյանը իմ ընտանիքում Տես այտեղ՛ <<Տերյանը իմ ընտանիքում>> Գարնան անուշ աղմուկով , Գարնան երգով դու եկար . Փայլով , փառքով ու շուքով , Խնդությունով խելագար …. Սիրտըս անուշ խոցեցիր Արևավառ քո սրով , Սև օրերըս այրեցիր Գեղեցկությամբ ու սիրով։ Սիրտըս լիքն էր մութ մեգով , Սիրտըս թույլ էր ու տկար ,— Գարնան անուշ աղմուկով , Գարնան երգով դու եկար … Սարի ետևում շողերը մեռան. Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ . Տխուր երեկոն զարկել է վրան . — Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ ։ Խորհրդավոր է երկինքն երազուն . Վարսաթա՜փ ուռի , դողդոջո՜ւն եղեգ . Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում . — Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ ։ Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին , Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս . Սև տագնապները իմ սիրտը լ ցրին . — Արդյոք ո՞ւր ես դու , իմ անուշ երազ ։ Սիրտ իմ , այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում , Տե՛ս՝ գիշերն անցավ , աստղերը մեռան , Մենավոր իմ...