Сообщения

Сообщения за 2019
Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու: Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով,  հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով,  դպրոցի կալվածքներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝ գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով : Օրանգուտանի նման  սափրված մի կաթոլիկ աբբա կատարում էր պատարագի արարողությունը մաքուր ...
Թելավ  Թելավը քաղաքի պաշտոնական կարգավիճակ է ստացել 1801 թ., սակայն հիմնադրվել է ավելի վաղ: Երկար ժամանակ համարվել է երկրի գլխավոր տնտեսական կենտրոններից մեկը, այստեղ են հատվել Արևմուտքի և Արևելքի առևտրական գլխավոր ճանապարհները: Թելավի շուկան բուրում է վրացական գույնզգույն համեմունքներով: հայերը Թելավում հաստատվել են դեռևս 18-րդ դարից, երբ Հերակլ Բ թագավորը 200 հայ ընտանիքների Գանձակից (այժմ՝ Կիրովաբադ, Ադրբեջան) տեղափոխել է Թելավ: «Հերակլ Բ-ն դա հատուկ է անում, որպեսզի ռազմական գործողությունների հետևանքով ավերված քաղաքը նորից վերածնվի, իսկ հայերը հայտնի էին որպես լավ արհեստավորներ ու առևտրականներ, ինչի արդյունքում էլ Թելավն սկսում է ծաղկել՝ դառնալով արհեստների ու առևտրի կենտրոն»:

Դեպի Ջերմուկ

Изображение
Ազդակիր համայնքների մասին Իրավաբան Արթուր Գրիգորյանը խոսել  է ազդակիր համայնքների խնդիրների մասին՝ նշելով, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանը եւս ազդակիր տարածք է համարվում.  հետեւաբար՝  Սեւանի բնակիչները եւս պետք է մաս  կազմեն ազդակիր համայնքներին՝ օգտվելով դրանից բխող բոլոր իրավունքներից: Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նկատել է, որ Սեւանը ազդակիր համայնք չհամարելու որոշումը ՀՀ կառավարության կողմից է եղել, քանի որ հանքի շահագործումը, հաշվի առնելով ենթակառուցվածքների տեղադիրքը, Սեւանի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Անդրադառնալով բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի բարձրացրած հարցին, թե ցիանիդային տեխնոլոգիայի կիրառումը կնպաստի Սեւանա լճի ջրերի աղտոտմանը՝ Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահն ասել է. «Մենք հետազոտություն ենք իրականցրել, որը շուտով կհրապարակվի՝ որպես շրջակա միջավայրի ազդեցության գնահատական: Այդ վերլուծությունը եւս փաստում է, որ Սեւանա լճի որեւէ աղտոտում երբեւէ չի լինի, իսկ հանքին ու կույտային տարրալվաց...

Մեր նախագիծը

04.09.2019 Մեր   նախագիծը Թարգմանչակա ն   նախագիծ՝  Ծ անոթ անում ենք   օտարերկրյա պարերին : Նախագծի նպատակը՝ Ավելի մոտիկից  ծանոթանալ պարարվեստին: Խնդիրները՝ Պարը մարդկանց բարդույթներից ազատում է, մարմինը փոխվում է, մարդը դառնում է ավելի կիրթ: Արդյունքը՝ Լեզվի զարգացում, խոսելու կիրթ ձև: Ընթացքը՝ Արտասահմանյան աղբյուրներից հավաքում ենք նյութեր և թարգմանում հայերեն: Ժամկետը՝ 04.09.2019-09.09.2019 Մասնակիցներ՝ Մոնիկա Բաբայան, Կարինա Թովմասյան, Աննա Ստեփանյան