Сообщения

Сообщения за ноябрь, 2017

Հանդիպում

16.11 Հանդիպում  Այսօր, ժամը՝ 11:30 – ին, տեղի ունեցավ հանդիպում<<ՙՙԷդիթ Պրինտ >> ՚ հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի և խմբագիր Լուսինե Համբարյանի հետ: Հանադիպման ընթացքում եղան հարցեր: Մենք արդեն պատրաստել էինք հարցեր՝ նրանց ուղղելու համար: Նրանք նույնպես մեզ հարցեր էին տալիս, և մենք սիրով պատասխանում էինք: Ես քանի որ կարդացել էի ամբողջը և նաև ֆիլմն էի դիտել, ինձ ավելի հեշտ էր պատասխանել հարցերին: Ինձ շատ դուր եկավ հանդիպումը: Նրանք խոսում էին շատ բովանդակալից և հարցերն էլ շատ հետաքրքիր էին:  

Ճամփորդություն

Изображение
01.11 - ին ժամը 9:30 մենք բուլղարացիների հետ միասին ուղևորվեցինք դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:Բուլղարացիների հետ այնտեղի լայնարձակ հրապարակում  պարեցինք մեր ազգագրական պարերը լուսանկարվեցինք և անցանք առաջ:Մայր աթոռից դուրս եկանք և մեր ճանապարհը շարունակվեց դեպի Սարդարապատի հուշահամալիր:Այնտեղ մեզ մանրակրկիթ ներկայացրեցին ամեն ինչը:Թանգարանն ուներ 70000-ից ավելի թանգարանային առարկաների հավաքածու:Անմիջապես հետո մենք ուղևորվեցինք դեպի Մեծամորի թանգարան:Պեղումների միջոցով հայտնաբերել էին մարդու կմախք և մի քանի դատարկ կուժ:Մենք մտածում էին, որ այդ կուժերի մեջ եղել էին հին գանձեր:Այսպիսով մենք մեր օրը անցկացրեցինք ուղղակի հիանալի և մեր բուլղարացի ընկերների հետ հետ վերադարձանք Երևան: Ֆոտոշարք