Сообщения

Сообщения за июнь, 2021

Ճամբարային չորրորդ օրը

Ճամբարային չորրորդ օրը սկսցեինք ընկեր Նունեի հետ, այս անգամ իրանական պոեզիայի ընթերցումներով։ Ընտրված հատվածները տարբեր էին ․  միջնադարից մինչև ժամանակակից պոեզիա։ Ընթերցում էինք Ռումի, Ֆիրդուսի և այլն։ Հնչեց նաև պարսկերեն ընթեցանություն։   Իրանական պոեզիային հաջորդեց ընկեր Էմանուելի կազմակերպած ինտելեկտուալ խաղը, որին չնայած չէինք մասնակցում, բայց շատ բան սովորեցինք։ Երգի և պարի դասերին մասնակցելուց հետո օրն ամփոփեցինք տիկին Ելենայի հետ՝ ընթերցելով <<Սպասողի օրագիրը>>։ Գիրքը հետաքրքիր է նրանով, որ յուրաքանչյուր ստեղծագործություն շատ փոքր է, կարող է նույնիսկ կազմված լինել մի քանի բառից, բայց այնքան խորիմաստ է, որ երկար մտածելու տեղիք է տալիս։  

Սերգեյ Փարաջանով

Изображение
Սերգեյ Փարաջանովը միջնակարգ դպրոցն ավարտել է բնագիտությունից ու նկարչությունից ստացած «5»֊երով։ Թեպետ տեխնիկական առարկաներից նա միշտ ստանում էր «3»֊ներ, բայց որոշում է ընդունվել երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, որտեղ սովորում է ընդամենը մեկ տարի։ Իոսիֆ Փարաջանովը որդուն այդպես էլ չներեց այն, որ նա դավաճանել էր ընտանեկան ավանդույթին և հրաժարվել էր հնավաճառի մասնագիտությունից։ Ինստիտուտը թողնելուց հետո Փարաջանովը երկու տարի սովորում է միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետում և պարարվեստի ուսումնարանում։ Հասկանալով, որ մշակույթի կենտրոնը Մոսկվան է՝ նա տեղափոխվում է Մոսկվայի կոնսերվատորիա, իսկ հետո ընդունվում է մոսկովյան կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։