Сообщения

Сообщения за ноябрь, 2019
Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու: Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով,  հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով,  դպրոցի կալվածքներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝ գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով : Օրանգուտանի նման  սափրված մի կաթոլիկ աբբա կատարում էր պատարագի արարողությունը մաքուր ...