Լագոդեխի

Վրաստանը հայտնի է իր գեղեցիկ քաղաքներով: Ինձ դուր են գալիս Վրաստանի ծովափնյա քաղաքները, բայց ես ցանկանում եմ ներկայացնել Լագոդեխին: Աշնանը մեր վրաց ընկերների հրավերով կրթահամալիրի սովորողների խմբի հետ մեկնեցինք Լագոդեխի: Լագոդեխին Կախեթիի շրջանի փոքր քաղաք է, այն գտնվում է Լագոդեխի գետի վրա:  Քաղաքի բնակչությունը կազմում է 5,918 մարդ։ Ներկայիս Լագոդեխիի տարածքում գտնվող բնակավայրը հիմնադրվել է VIII դարում:  Բարեխառն լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը ։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ ,
երկրագործությամբ ՝ ինչպես նաև զարգացած է եղել խաղողագործությունը: Մեծ հռչակ ունեն Կախեթիի գինիները։ Լագոդեխին հայտնի է իր արգելոցով, որ ստեղծվել է 1912 թվականին: Լագոդեխիի բնակչությունը շատ բարեհամբույր է և հյուրասեր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Եզոպոս

Մարնեուլի

Շահամիր Շահամիրյան