Շարադրություններ արձակուրդներին

                                                                       ,,Գրադարանում,,

Մի օր ես գնացել էի մեր դպրոցի գրադարան:Այնտեղ շատ գրքեր կային:Ես  չէի կարողանում ընտրել մի գիրք որ կարդայի:Վերջապեսես գտա մի գիրք որի անունն էր <<Փոքրիկ Տիկնիկներ>>:Այն ինձ շատ դուր եկավ:Գիրքը չորս քույրերի մասին էր:Այն սովորեցրեց,որ մարդիկ պետք է միասնական լինեն:Ես գիրքը գրեթե վերջացնում էի ու հանկարծ հայացքս թեքեցի դեպի պատուհան և տեսա մի փոքրիկ թռչունի:Նա վիրավոր էր,նայում էր ինձ կարծես օգնություն էր խնդրում:Ես անմիջապես գիրքը փակեցի և տեղավորեցի:Վեր կացա և ուզում էի բացել պատուհանը բայց նա վախեցավ և ուժ տվեց ինքն իրեն և կարողացավ թռչել:Ես շատ ուրախ էի նրա համար:Այսպիսի դեպք պատահեց ինձ հետ գրադարանում:




                                                 ,,Մոլորակ, որտեղ մարդիկ կարդալ չգիտեն,,

Կար մի մոլորակ որտեղ մարդիկ կարդալ չգիտեին:Երբ մի մարդ մոտեցավ մեկ այլ մարդու այդ մարդը տխուր նստած էր նստարանին:Նրանք իրար հետ սկսեցին խոսել քիչ-քիչ  մոտիկացան:Հետո նա հարցրեց անծանոթին թե նրա անունը ինչ է:Նա պատասխանեց,որ իր անունը Արամ է:Հետո մյուսն էլ ասաց որ իր անունն էլ Կարեն է:Նա հարցրեց թե ինչու է Արամը տխուր:Նա պատմեց,որ իրենց մոլորակ եկել է մի մարդ որը կարդալ գիտի:Նա իրենց ժողովրդին առաջարկել է,որ  դպրոց բացի և բոլոր մարդկանց սվորեցնի կարդալ:Կարենը ասաց,որ դա հրաշալի է ինչու ես դու տխուր:Արամը շշուկով ասաց որ նա արդեն մեծ է դպրոցը փոքրերի համար է:Կարենը ասաց,որ երբեք ուշ չէ սովորելու համար:Այսպիսով այդ մոլորակում բոլորը սկսեցին կարդալ նրանց կարդալը շատ դուր եկավ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Եզոպոս

Մարնեուլի

Շահամիր Շահամիրյան