Գրական անունը Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (ՅԱՆ) համատեղումով։ Կենսագրություն Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14 -ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ ) Լոր գյուղում ։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու , որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին ( 1941 –1945 թթ.)։ Պարգևներ և մրցանակներ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության , Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1998 թվականին հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն։ Հիշատակ 2014 թվականի ապրիլի 14 -ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում, բացվել է տուն-թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյուղացիների կենցաղային իրերը, երկրորդ հարկում՝ Համո Սահյանի անձնական իրերը, բանաստեղծությունների ժողովածուները